Call us
Mar 27, 2025 News
Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջն ունի շուրջ 23.5 հազար հետևորդ։ Մեր հետևորդների 77 տոկոսը կանայք և աղջիկներն են։ Տարիքային ամենամեծ խմբում 25-44 տարեկաններն են։ Հունվար-մարտին գրադարանի ֆեյսբուքյան էջը ավելի քան 500.000 դիտում է ունեցել։ Ազգային գրադարանի հրապարակումները հասանալի են եղել շուրջ 100 հազար հետևորդի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը Ազգային գրադարան և «Մայրենիի ընթերցանություն» օլիմպիադայի մասնակիցների պարգևատրությունը- 19 փետրվարի, 23.487 դիտում։ Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի հյուրն էր Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը- 15 հունվարի, 17.363 դիտում։
ՀՀ Նախագահի աշխատակազմի՝ մարզային և համայնքային գրադարաններին գրքեր նվիրելու և ՀԱԳ-ի՝ «Տարվա օրինապահ հրատարակիչ» վկայագրերի հանձնման մասին- 19 փետրվարի, 16.147 դիտում։
Արսեն Վարդանյանի՝ Մայրենիի օրվան նվիրված հանրային բանախոսությունը- 24 փետրվարի, 13.514 դիտում։ Ինչ են կարդում Երևանում և մարզերում. գրքային քարտեզի՝ տարվա ամփոփումը- 5 հունվարի, 13.318 դիտում։