Call us

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏԸ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ

Mar 18, 2026 News

IMG-0387-1-1

Պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում կնշվի հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի ծննդյան 140-ամյակը։ «ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ» նախագծի շրջանակում արվեստագետ Գոհար Սարգսյանը կանցկացնի ստեղծագործական աշխատարան, որը կհամախմբի երիտասարդ բանասերներին և նկարիչներին։ Աշխատարանի ընթացքում Մեծարենցի պոեզիան կդառնա համատեղ աշխատանքի հիմք․ բանասերները կներկայացնեն իրենց մեկնաբանությունները, իսկ նկարիչները դրանք կարտահայտեն պատկերների միջոցով։

Աշխատարանի արդյունքում կստեղծվեն ձեռագործ գրքեր, որոնք կներկայացվեն գրադարանում արդեն երեք տարի գործող «Բանաստեղծական երկխոսություն» խորագրով Արևմտահայ բանաստեղծական խցիկում։ Նախաձեռնության նպատակն է համադրել պոեզիան և կերպարվեստը՝ ստեղծելով համագործակցության նոր ձևաչափ։

Աշխատարանին մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել Հայաստանի ազգային գրադարանի Հանրային կապերի բաժնի հետ։ Հեռ.՝ 033 62 35 13 Մուտքն ազատ է։ Հայաստանի ազգային գրադարան, Տերյան 72։ 0