Call us
Apr 06, 2026 News

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է մասնակցելու Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին, որոնք այս տարի կանցկացվեն «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» խորագրով՝ ապրիլի 13-20-ը։ Շաբաթվա ընթացքում նախատեսվում են մասնագիտական քննարկումներ, այցելություններ, ընթերցանության նախաձեռնություններ և կրթական միջոցառումներ, որոնք միտված են դպրոցական գրադարանների զարգացմանը, արդիականացմանը և ընթերցանության խթանմանը։
Ծրագրում՝
Ապրիլի 13, ժ․ 14։00 Դպրոցական գրադարանի վերափոխում. Ավտոմատացման օրինակելի մոդել Հանդիպում-քննարկում Երևանի դպրոցական գրադարանների գրադարանավարների հետ
Ապրիլի 14, ժ․ 11։00 Այց Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարան (Գրականության նվիրատվություն)
Ապրիլի 15, ժ․ 10։00–17։00 Ընթերցանության մարաթոն-2026 Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»
Ապրիլի 16, ժ․ 14։00 «Ուրախ գրադարան» Խաղ-մրցույթ դպրոցականների մասնակցությամբ Համակարգող՝ Արսեն Վարդանյան
Ապրիլի 17, ժ․ 14։00 «Գիտաչափություն՝ գիտության թվային վերլուծության արվեստը» Զեկ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյան
Ապրիլի 20, ժ․ 14։00 Ռաֆիկ Ղազարյան - 80, ցերեկույթ նվիրված անվանի գրադարանագետ, Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի ծննդյան 80-ամյակին
Բոլոր միջոցառումները կանցկացվեն Հայաստանի ազգային գրադարանում (բացառությամբ ապրիլի 14-ի այցի)։
իրով սպասում ենք գրադարանավարներին, դպրոցականներին և բոլոր հետաքրքրվածներին՝ միասին բացահայտելու գրադարանների նորարարական հնարավորությունները և ընթերցանության աշխարհը
