Call us

Դպրոցական գրադարան՝ թվային վերափոխման ճանապարհին

Apr 10, 2026 News

IMG-0387-1-1

Դպրոցական գրադարանի վերափոխում. ավտոմատացման օրինակելի մոդել Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է Երևանի դպրոցական գրադարանների գրադարանավարներին մասնակցելու հանդիպում-քննարկման՝ նվիրված դպրոցական գրադարանների արդիականացման և ավտոմատացման գործընթացներին։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն գրադարանային կառավարման ժամանակակից մոտեցումներ, ավտոմատացման արդյունավետ գործիքներ և օրինակելի մոդելներ, որոնք կարող են նպաստել դպրոցական գրադարանների գործունեության բարելավմանը և ծառայությունների զարգացմանը։

Ծրագիրն իրականացվում է Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում։

Ապրիլի 13

Ժամը՝ 14:00

Հայաստանի ազգային գրադարան, Մեծ դահլիճ

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու և ձևավորելու դպրոցական գրադարանների զարգացման նոր ուղիներ։