Call us

Աննա Չուլյանը Վարշավայում մասնակցել է Եվրոպական ազգային գրադարանների տնօրենների կոնֆերանսին

Jun 24, 2024 News Official

չուլյան

Աշխարհում ազգային գրադարանային հավաքածուները (ԱԳՀ) պահպանվում են ազգային և ակադեմիական գրադարաններում։ Վերջին քսանամյակում ԱԳՀ-ները իրենց հավաքածուները հարստացնում են նաև թվայնացված և թվածին նյութերով: էլեկտրոնային ԱԳՀ-ները թվային ժառանգության պահպանման կարևոր բաղադրիչ են, սակայն այն գլոբալ առումով բազմաթիվ մարտահրավերների է բախվում:

Հունիսի 16-18-ը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական ազգային գրադարանների տնօրենների կոնֆերանսին (CENL), որտեղ ներկայացրեց Հայաստանի ԱԳՀ-ի ձևավորման պատմությունը և թվային ԱԳՀ-ի հայեցակարգը։

ընդհանուր

Ազգային գրադարանային էլեկտրոնային հավաքածուի ստեղծումը և զարգացումը կապահովի Հայաստանի թվային մշակութային ժառանգության պահպանումը ապագա սերունդների համար: Անհրաժեշտ է օրենսդրական դաշտի փոփոխություն կատարել և ընդլայնել տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը։

տախտակ