ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Պատահաբար Բալթազար

հնս 18, 2025 Սինէ-ակումբ

IMG-0387-1-1

 

Արդեն չորրորդ տարին է՝ Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը և Filmadaran Film Culture Development NGO ՀԿ-ն համատեղ իրականացնում են ֆրանսիական կինոյին նվիրված Սինե-ակումբ Ազգային գրադարանում։ Այս տարվա հատուկ ծրագիրը նվիրված է Ռոբեր Բրեսոնի ֆիլմերին։ Շարքի հերթական ֆիլմը Բրեսոնի «Պատահաբար Բալթազար»-ն։ 1960-ականների Պիրենեյներում մի ավանակ մարդկանց արատներն ու դաժանությունը դիտարկող պատմության առանցք է դառնում։ Սկզբում նրան սիրով խնամում են երկու երեխա, սակայն հետո Բալթազարը հայտնվում է տարբեր մարդկանց ձեռքերում՝ բախվելով անտարբերությանն ու բռնությանը։ Միաժամանակ, իր առաջին տիրոջ՝ Մարիի ճակատագիրը գնում է նույնքան ցավալի ճանապարհով։