Հեռախոսահամար
հլս 10, 2025 Նորութիւններ Նուիրատուութիւններ
Հայաստանի ազգային գրադարանը միջազգային գրքափոխանակության ծրագրով օրերս համալրվել է երեք արժեքավոր գիտամշակութային հրատարակություններով։ Այս հրատարակությունները ստացել ենք Գեթիի արվեստի պատմության և հումանիտար գիտությունների հետազոտական ինստիտուտից (The Getty Research Institute, Լոս Անջելես, ԱՄՆ)՝ ի նշան շնորհակալության 📬։
Ամեն ինչ սկսվեց, երբ Գեթիի ինստիտուտը նամակով խնդրեց իրենց ուղարկել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած՝ Արսեն Հարությունյանի «Tatev: the Spiritual Citadel of Syunik» գիրքը (2024), որը նվիրված է Տաթևի վանքի ձեռագրական ժառանգությանը, վանքի կառուցման փուլերին ու հոգևոր մշակույթին։ Արձագանքը չուշացավ։ Որպես պատասխան՝ գրադարանը ստացավ երեք բացառիկ գրքեր՝ The Bible in the Armenian Tradition
Հեղինակ՝ Վրեժ Ներսիսյան Հրատարակվել է բրիտանական և ամերիկյան գործընկերների կողմից։ Այս հարուստ պատկերագիրքը բացահայտում է Աստվածաշնչի դերը հայկական ձեռագրային ավանդույթում, լուսանցազարդ պատկերագրության յուրահատկությունները և դրա նշանակությունը հայ ինքնության պահպանման գործում։ The Getty Center Design Process Համահեղինակներ՝ Harold M. Williams, Bill Lacy, Stephen D. Rountree, Richard Meier Այս գիրքը ներկայացնում է Գեթի կենտրոնի ճարտարապետական նախագծման գործընթացը՝ սկսած գաղափարից մինչև իրականություն։ The Getty Villa Հեղինակներ՝ Marion True, Jorge Silvetti Նվիրված է Գեթի Վիլլայի ճարտարապետությանը, պատմությանը և նրա՝ հնագիտական ժառանգությունը վերարժևորելու առաքելությանը։ Շնորհակալ ենք Գեթիի ինստիտուտին մշակութային արժեքների այս կարևոր փոխանակման համար։ Գրքերը հասանելի կլինեն ընթերցողների և հետազոտողների համար։