Հեռախոսահամար
հնս 04, 2025 Միջոցառումներ
🌻#Շնորհավոր_հունիսի_1 🎊Հնչում է զանգը՝ ազդարարելով ներկայացման սկիզբը։ Սրահի լույսերը մարում են, վառվում է լույսն առաջակալի ետևում և էկրանին հայտնվում են մեկը մյուսից տարբեր կերպարներ, որոնք ապրում են էկրանի վրա, իրենց հանապազօրյա հոգսերով։ Վիճում, ծիծաղում, միմյանց ծաղրում ու ներկայացնում իրենց աշխարհի ներկապնակը։ Կերպարները մտնում են երկխոսության մեջ՝ ներգրավելով հանդիսատեսին։ 🎭Ներկայացման ավարտին կրկին հնչում է զանգը՝ այս անգամ ազդարարելով պատմության ավարտը։ Սրահի լույսերը վառվում են։ Շիրմայի հետևից դուրս են գալիս տղամարդիկ՝ «Այրոգի» խմբի անդամները` Արմենը, Կարենը, Արթուրը և Սերգեյը։ Իսկ թե ովքե՞ր էին ներկայացման հերոսները՝ շատ արագ գուշակեցին դահլիճի երեխաները. Մարտիրոսը, ԱՆխելք մարդը, Ղարագյոզը, մուկն ու թանի կարասը...
🌞Նախկինում այսպես կոչված «Ղարագյոզ խաղցնողը» գնում էր գյուղից գյուղ, ուսումնասիրում այնտեղի բարքերը, տարբերվող կերպարներին և իր ներկայացումը կառուցում ըստ դրա։ Նույնն անում է «Այրոգին». խաղի սյուժեն գրվում է, ընթացքում հնարավոր են տարբեր փոփոխություններ՝ հաշվի առնելով այդ օրվա հանդիսատեսի առանձնահատկությունները։ 🎭Թատերախումբն ամբողջությամբ պահպանել է հնագույն պատմություն ունեցող ստվերների թատրոնի ներկայացման մոտեցումները։ #Այրոգի_ստվերների_թատրոնը_Ազգայինում
text