ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | Փետրվար

մրտ 11, 2026 Հայաստանեան տասնեակ

IMG-0387-1-1

#Հայաստանի_գրքային_քարտեզ Հայաստանի հանրային և համայնքային գրադարաններում ամենաընթերցված գեղարվեստական գրքերի միացյալ ցուցակը տարբեր խորհրդածությունների տեղիք է տալիս։ Ի՞նչ գրքեր է նախընտրում միջին գրադարանային ընթերցողը, ո՞ր ժանրի գրականություն է կարդում, ինչպե՞ս է հնարավոր որ նախորդ ամսին Երևանը «նվաճած» գիրքը փետրվարին առհասարակ չի հիշատակվում որևէ գրադարանի ցուցակում։ Գրադարան հաճախող, գրադարանում կարդացող ընթերցողները գիտեն, որ գեղարվեստական գրքերի ընթերցանությունը շատ վարակիչ է և արագ ընթերցողից ընթերցող է փոխանցվում։ Գեղարքունիքի մարզային գրադարանում փետրվարին տարածված է եղել Ալեքս Մայքլիդիսի երեք գրքերի ընթերցումը, Կոտայքի մարզայինում՝ Մայք Օմերի գրքերի, իսկ Վայոց Ձորի մարզայինում՝ «վարակիչ» են եղել Ռուբեն Եսայանի գրքերը։

Ամսվա հայտնություններից մեկը Լոռու մարզային գրադարանի կողմից գերմանացի գրող և բնագետ Ադալբերտ ֆոն Շամիսոյի «Պետեր Շլեմիլի արտասովոր պատմությունը» վիպակի հայտնվելն է գրքային քարտեզի վրա։ Այն լույս է տեսել 1813 թվականին և մինչ այժմ երբեք չէր հիշատակվել որևէ գրադարանի տասնյակում։ Իր ստվերը կորցրած մարդու մասին այս խորիմաստ փիլիսոփայական վիպակում Շամիսոն բացահայտում է հարստությամբ գայթակղված իր ժամանակակիցի հոգեբանական վիճակը, անհատականության կորստի վտանգը:

Հետաքրքիր է, ժամանակակից ո՞ր գիրքը կհայտնվի գրադարանների ամենաընթերցված գրքերի տասնյակներում սրանից երկու հարյուր տարի հետո։ #Հայաստանի_գրքային_քարտեզ #փետրվար @подписчики