ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | Հունիս

հլս 07, 2026 Հայաստանեան տասնեակ

IMG-0387-1-1

Ի՞նչ էին նախընտրում կարդալ ընթերցողները հունիսին Հայաստանի հանրային և համայնքային գրադարաններում հունիսյան ընթերցանության թերևս գլխավոր բնորոշ առանձնահատկությունը հայ դասական գրողների ստեղծագործությունների առաջատար ներկայություն է։ Րաֆֆու, Շիրվանզադեի, Նար Դոսի, Վահան Թոթովենցի, Ակսել Բակունցի վեպերը և պատմվածքները գլխավորում են հարցման մասնակից շուրջ 30 գրադարանների թոփ տասնյակները։ Ամիսը դասական երանգ ունի հավանաբար ամասային արձակուրդների պատճառով, երբ շատերն են շտապում կարդալ արձակուրդների շրջանում ուսուցիչների տված հանձնարարությունները։

Ժամանակակից հայ գրողներից Ռուբեն Եսայանի գրքերը շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել գրադարանների թոփ տասնյակներում։ Նրա գրքերը գլխավորում են Երևանի Իսահակյան գրադարանի, Արմավիրի և Արարատի մարզային գրադարանների ցուցակները։ Ինչպես միշտ բարձր պահանջարկ ունի ժամանակակից թարգմանական գրականությունը։ Ագաթա Քրիստիի, Աննա Ջեյնի, Էլիֆ Շաֆաքի, Խալեդ Հոսեյնիի, Մայք Օմերի, Ջոն Գրինի, Քրիս Յուանի գրքերը, ինչպես ասում են, գրադարակների վրա չեն մնում։

Համայնքային գրադարաններում ամենաաշխուժ սպասարկումը կատարվում է մանկական գրականության բաժիններում։ Մինչև 12 տարեկանների սպասարկման ցուցակներում Ղազարոս Աղայանի, Ռեդյարդ Քիփլինգի, Ռոալդ Դալի, Հայկ Աջապահյանի, Բրնեթ Հոջսոնի և այլոց պատկերազարդ գրքերն են։ Պատանեկան տարիքի ընթերցողները նախընտրում են կարդալ Վախթանգ Անանյանի, Ստեփան Զորյանի, Գուրգեն Մահարու, Արտավազդ Եղիազարյանի, Նիլ Գեյմանի, Հեկտոր Մալոյի արկածային վեպերը և պատմվածքները։ Համաձայն գրադարաններից ստացված վիճակագրության հունիսին Հրաչյա Մանուկյանի «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս», Ռոբին Շարմայի «Առավոտյան 5-ի ակումբը» և «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» ամենաշատ ընթերցված մոտիվացիոն գրքերն էին։