Հեռախոսահամար
հկտ 16, 2025 Նորութիւններ
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկում է «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» դասընթացը Հոկտեմբերի 14-17-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ, Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկում է «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» խորագրով դասընթացը։
Դասընթացը նվիրված է գրքերի և թղթե հիմքով աշխատանքների պահպանության ժամանակակից մեթոդներին՝ հատկապես հիդրոգելերի և լուծիչ գելերի կիրառությանը։ Պարապմունքները վարում են պահպանության ոլորտի գիտնական Լորա Անժելովան և գրքերի ու թղթի պահպանության մասնագետ Ֆրանսուազ Ռիշարը։ Մասնակիցները կծանոթանան գելերի քիմիական հատկություններին, դրանց կիրառությանը գրքերի և փաստաթղթերի վերականգնման գործընթացում, ինչպես նաև կմասնակցեն գործնական պարապմունքների՝ հիդրոգելերի պատրաստման և կիրառման թեմայով։
Այս քառօրյա դասընթացը միտված է փորձի փոխանակմանն ու պահպանության ոլորտի մասնագետների հմտությունների զարգացմանը՝ ժամանակակից նյութերի և մեթոդների կիրառման միջոցով։ Մասնակիցները Երևանի և մարզային գրադարանների ու թանգարանների ֆոնդապահներ, վերականգնող-մասնագետներ են։