Հեռախոսահամար
նմբ 24, 2025 Նորութիւններ

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office՝ Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի հետ համագործակցությամբ, 2025 թվականի նոյեմբերի 20-21-ը Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում անցկացրեց «Հայ արվեստի և մշակույթի համաժողով 2025»-ը։ Համաժողովը մեկտեղել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 250 սփյուռքահայ մշակութային գործիչների, ովքեր երկու օրվա ընթացքում փոխանակվեցին փորձով, գաղափարներով և ստեղծագործական մոտեցումներով։
Հայ արվեստի և մշակույթի համաժողովի շրջանակներում՝ նոյեմբերի 20-ին, «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո պանելային նիստերին և քննարկումներին զուգահեռ, ողջ օրվա ընթացքում անցկացվել է ցուցահանդես՝ նվիրված հայ ժամանակակից մշակութի տարբեր ուղղություններին: Ցուցահանդեսում ներկայացված են եղել գործընկեր կազմակերպությունների արվեստի նմուշներ՝ գեղանկարչական և կիրառական արվեստի աշխատանքներ, ժամանակակից հայ գրողների գրքեր, լուսանկարներ, ինչպես նաև ձեռագործ իրեր, որոնք արտացոլում են հայկական ստեղծարար մտածողության ինքնատիպությունը:
Հայաստանի ազգային գրադարանը ցուցահանդեսին ներկայացել է «Հայ ժամանակակից սփյուռքահայ գրողներ» խորագրով գրականության բազմաբովանդակ և յուրահատում ցուցադրությամբ
