ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախօսութիւն | Մովսէս Հերկելեան «Արշիլ Կորքի»

մյս 06, 2024 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ

արշիլգորկիմիջ1

«Արևմուտքում հայ մշակույթի համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի մեջ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Ատոմ Էգոյանը, ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ամենից ճանաչված և ընդունված արվեստագետն է»: Մայիսի 2-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում այս խոսքերով սկսեց Արշիլ Գորկուն նվիրված իր հանրային դասախոսությունը լիբանանահայ ճանաչված մտավորական, արվեստագիտության թեկնածու Մովսես Հերկելյանը:

Ներկայացնելով Ազգային գրադարանի հյուրին՝ գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Ներսես Հայրապետյանը նշեց, որ Ազգային գրադարանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում պարոն Հերկելյանին. նախորդ տարի նա գրադարանում հանդես եկավ «Այվազովսկին և թուրքերը» հետաքրքիր բանախոսությամբ: Հերկելյանը գրադարանին արժեքավոր արվեստագիտական գրականություն է նվիրել, նա գրադարանին կփոխանցի նաև իր հրատարակած գրքերի թվայնացման և հայ գրքի շտեմարաններում ազատ գործածության իրավունքը:

արշիլգորկիմիջ2

Մովսես Հերկելյանը ներկայացրեց Արշիլ Գորկու ընտանիքի պատմությունը, Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթի ճանապարհը, ապա նաև՝ Միացյալ Նահանգներում նրանց հաստատվելը: Ծանր է եղել նկարչի ամբողջ կյանքը՝ մինչև ողբերգական վախճանը: Բանախոսը նշեց, որ Արշիլ Գորկու կտավները 1980-ական թվականներից միջազգային աճուրդներում թանգարանների և անհատ հավաքորդների համար տարեցտարի ավելի մրցակցային են դարձել: Ոչ մի ուրիշ հայ նկարչի գործեր երբևէ նման բարձր գնով չեն վաճառվել, որքան Արշիլ Գորկու կտավները: Սակայն ցավոք նրա ստեղծագործությունը տակավին անծանոթ է հայ հասարակությանը: Մովսես Հերկելյանը խոսեց նաև նկարչի առանձին գործերի և նկարչական շարքերի մասին։ Այնուհետև զրույցը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով։

արշիլգորկիմիջ3