Հեռախոսահամար
նմբ 21, 2024 Նորութիւններ Նուիրատուութիւններ
Այս շաբաթ Ազգային գրադարանը Երուսաղեմի «Սիօն» ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Վրդ. Ալոյեանից նվերներ է ստացել։Լուսանկարներում պատկերված երուսաղեմյան հրատարակությունները լույս են տեսել տասնյակ տարիներ առաջ և բացակայում են գրադարանի հավաքածուներում։
Հայ գրքի տեղը Հայաստանի ազգային գրադարանում է։ Տարիներ առաջ տպագրված հրատարակությունների հետադարձ համալրումը հնարավոր է միայն գործընկեր գրադարանների և անհատ նվիրատուների միջոցով։ Սփյուռքում լույս տեսած հրատարակությունները գրադարան են հասնում գրեթե բացառապես Ներսեհ Վրդ. Ալոյեանի նման հայրենանվեր անհատների միջոցներով, որոնք օգնում են ամբողջացնել հայ գրքի հավաքածուն։ Շնորհակալ ենք, Վարդապետ։