Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Նորութիւններ
Օրերս Հայաստանի ազգային գրադարան էին այցելել Լատվիայի գրադարանային ոլորտի, կրթական և մշակութային հաստատությունների մասնագետներ՝ մասնավորապես Լատվիայի ազգային գրադարանի, Չեսիսի կենտրոնական գրադարանի, Լատվիայի կույրերի և այլ գրադարանների ներկայացուցիչներ։
Լատվիայի պատվիրակությունը շրջայց է կատարել Ազգային գրադարանի բաժիններում և Գրատպության թանգարանում։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ հանդիպմանը քննարկվել են աշխատանքային հարցեր, տարբեր ուղղություններով համագործակցության և փորձի փոխանակման ծրագրեր։ Երկու ազգային գրադարանների միջև տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ։
Երևանում փետրվարի 19-20-ն անցկացված «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» համաժողովի շրջանակում գրադարանային ոլորտի մասնագետներն անդրադարձել են մի շարք արդիական թեմաների։ Զեկուցներ են ներկայացրել նաև Հայաստանի ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի բաժնի գրադարանավար Ջուլիետա Աղաբեկյանը։"
Հայաստանի ազգային գրադարանը գիրք նվիրելու օրվան ընդառաջ և հենց այդ օրը բազմաթիվ նվերներ է ստացել տարբեր կազմակերպություններից և անհատներից։ ՀՀ Նախագահի աշխատակազմից գրադարանը նվեր է ստացել Կոստան Զարյանի և Նիկողոս Սարաֆյանի՝ գրադարանում բացակայող՝ զրո օրինակ գրքերը:
Հայաստանի ազգային գրադարանն այս օրերին բազմաթիվ նվերներ է ստանում տարբեր կազմակերպություններից և անհատներից։ Գրադարանի՝ գրքի խոշոր նվիրատուների թվում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: ՀԲԸՄ-ն Ազգային գրադարանին է նվիրել 12 անուն՝ 393 միավոր գիրք և 2 անուն՝ 25 միավոր ամսագիր: