ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ավանգարդ_100

օգս 17, 2023 Նորութիւններ

Հայաստանի ազգային գրադարանը հայ պարբերական մամուլի թվայնացման ու նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչել է «Ավանգարդ» թերթի տպագիր համարները։ Թերթի բոլոր համարները՝ 1923-ից մինչև 2016թ., ամբողջովին թվայնացվել էին ամիսներ առաջ՝ պարբերականի 100-ամյակի առթիվ։ Ազգային գրադարանում «Ավանգարդի» 100-ամյակի հոբելյանին նվիրված հանդիսությանը գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, խոսելով գրադարանի թվային պաշարների մասին, «Հայ մամուլ» (https://tert.nla.am/ ) շտեմարանը ներկայացրեց «Ավանգարդ» թերթի բոլոր տարիների թվայնացված համարների օրինակով։ 
Աննա Չուլյանը նշեց, որ Ազգային գրադարանը ոչ միայն հավաքում, մշակում և պահպանում է տպագիր ժառանգությունը, այլև թվայնացման և նշաճանաչման միջոցով ապահովում է դրանց հանրամատչելիությունը հետազոտողների և ընթերցող հանրության համար։ Հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ շատ շուտով «Ավանգարդի» բոլոր համարները նաև կնշաճանչվեն ➡ https://is.gd/6L6W1a Այսօր արդեն «Ավանգարդը» նշաճանաչված է, այսինքն ամբողջությամբ փնտրելի և հարմար քաղվածքներ ու մեջբերումներ անելու համար։ Թերթն ամբողջովին հասանելի է հետազոտողին գրադարանի Հայկական շարունակական հրատարակությունների համահավաք «Հայ մամուլ» շտեմարանում։ 
2023-ի օգոստոսի 17-ի դրությամբ՝ «Հայ մամուլ» շտեմարանում ամբողջությամբ նշաճանաչված է 197 անուն պարբերական, որը կազմում է 1 միլիոն 423 հազար 437 էջ։ Նշաճանաչման փուլում է խորհրդային տարիների մյուս հայտնի պարբերականը՝ «Երեկոյան Երևանը», որը ընթերցողներին կհանձնենք աշնանը։ 
#OCR #նշաճանաչում #Ավանգարդ100 #հայ_մամուլ