Հեռախոսահամար
մրտ 03, 2026 Նորութիւններ Նուիրատուութիւններ

Գիրք նվիրելու օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ստանալ արժեքավոր նվիրատվություններ նաև գործընկեր կառույցներից։ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum գրադարանին է նվիրել թանգարանի վերջին երկու հրատարակությունները՝ «Ուղեգրություններ» և «Արձակ երկեր»։
«Ուղեգրություններ» գրքում ժամանակագրական կարգով ներկայացված են Խաչատուր Աբովյանի ուղեգրությունները՝ նրա գրական ժառանգության կարևորագույն հատվածներից մեկը։ Եվրոպացի գիտնականների և անվանի մարդկանց հետ իրականացրած ճանապարհորդությունները արժեքավոր և ստույգ տեղեկություններ են փոխանցում ոչ միայն Հայաստանի գյուղերի, քաղաքների և լեռների մասին, այլև ձևավորում են հարուստ ինքնակենսագրական շտեմարան՝ բացահայտելով Աբովյանի կյանքի նշանակալի դրվագները։
«Արձակ երկեր» ժողովածուում ներկայացված են Խ. Աբովյանի արձակ ստեղծագործություններից այն բացառիկ նմուշները, որոնք ամփոփում են մեծ գրողի խոհափիլիսոփայական մտորումները կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ՝ բացահայտելով նրա մտավոր աշխարհի խորությունն ու ժամանակի հետ երկխոսությունը։ Գրքերը շուտով հասանելի կլինեն Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահներում։ Շնորհակալություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանին՝ շարունակական համագործակցության և գրականության նվիրատվության համար։
