Звоните
фев 25, 2025 Новости
«Հին ու նոր հրատարակությունների, արժեքավոր փաստաթղթերի, թարգմանական տպագրությունների ցուցադրությամբ և հանրային բանախոսությամբ Հայաստանի ազգային գրադարանը նշում է մեծ գրողի և պոետի, նրբաճաշակ գեղագետի և հրաշալի էսսեիստի 140-ամյակը։
Բացի տարբեր տարիների հրատարակություններից, ցուցադրության մաս են կազմել նաև Մինասի, Արտո Չաքմաքչյանի հեղինակած՝ Զարյանի դիմանկարն ու դիմաքանդակը, ինչպես նաև գրողին առնչվող և առաջին անգամ ցուցադրվող փաստաթղթերը։ Օրինակ ծննդյան վկայականը հերքում է տարածված կարծիքը, թե Զարյանը ծնվել է փետրվարի 2-ին։ «Այսօր մենք ուզեցինք հստակ այդ շեշտը դնել, որ Կոստան Զարյանի տարեդարձը փետրվարի 8-ին է...»,- Աննա Չուլյան, Ազգային գրադարանի տնօրեն»։ Հանրային առաջին ալիքի Լուրերի անդրադարձը Ազգայինի կազմակերպած հոբելյանական միջոցառմանը։