НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Ֆիլմի դիտում | Ֆրանսուա Տրյուֆո «400 հարված»

мар 27, 2024 Мероприятия Киноклуб

kinoakumbfransua

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում Սինե ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ֆրանսիացի կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին կինոսիրողները և ֆրանսիական կինոյի երկրպագուները։

Գարեգին Զաքոյանը մինչ ֆիլմի ցուցադրությունը հանդիսատեսին ներկայացրեց Ֆ. Տրյուֆոյի ֆիլմերը, որոնք նրան փառք և հաջողություն են բերել, վերջինս ընդգծեց, որ «400 հարված» ֆիլմը համարվում է ֆրանսիական «Նոր ալիքի» դասական նմուշ։ Այն Ֆ. Տրյուֆոյի առաջին մեծ հաջողությունն էր։ Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն մեծ կինոժառանգություն է թողել, որոնց արդիականությունը խոստովանելու են նաև ապագա սերունդները։ Տրյուֆոն ֆրանսիական կինոարվեստի դասականներից է, որի մտածողությունն ու հայացքը ձգվել են դեպի մեր հազարամյակ։

dahlijjj

Հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ դիտեց «400 հարված» ֆիլմը, որը պատմում էր տասներկուամյա Անտուան Դուանելի մասին, որը «դժվար դեռահասի» դասական օրինակ է, սակայն նրա արարքները գուցեև լինեին պակաս անկանխատեսելի, եթե մշտապես բազմազբաղ մայրը փորձեր հասկանալ նրան և ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացներ։ Անտուանի խորթ հայրն իր թույլ բնավորության պատճառով չի կարողանում սեփական կարծիքը լսելի դարձնել ո՛չ կնոջ, ո՛չ էլ տղայի համար, իսկ դպրոցի ուսուցիչը բոլոր խնդիրները լուծում է տղային պատժելու միջոցով։

Կինոակումբը կազմակերպում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն՝ Հայաստանի ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։