Звоните
апр 27, 2026 Новости

Հայաստանի ազգային գրադարանը և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը սիրով հրավիրում են Դընի Դոնիկյանի «Լինել, թե չլինել ծնված…» (Être né ou ne pas l’être) գրքի շնորհանդեսին։ Դընի Դոնիկյանի աֆորիզմների ժողովածուն ընթերցողին է ներկայացնում կյանքի, ինքնության և գոյության մասին խորիմաստ ու խտացված մտքեր։
Դընի Դոնիկյանը ֆրանսահայ գրող, թատերագիր և մտավորական է, ում ստեղծագործություններում հաճախ միահյուսվում են ինքնության, սփյուռքի և մարդկային գոյության հարցերը։ Նրա գրական ոճը բնութագրվում է սուր դիտողականությամբ և արտահայտչական խտությամբ, ինչը հատկապես ընդգծված է աֆորիզմների ժանրում։
Ապրիլի 29
Ժամը՝ 16։00
Հայաստանի ազգային գրադարան, 2-րդ հարկ, նախագահական սրահ
Միջոցառման ընթացքում տեղի կունենա գրքի ներկայացում և ընթերցում։
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Լուսինե Մուսախանյանի։
Գիրքը հրատարակվել է «Ակտուալ արվեստ» հրատարակչության կողմից։
Լրացուցիչ հարցերի համար՝ 033 62 35 13
