Հեռախոսահամար
(գրքի միջազգային ստանդարտ համար)
ISBN-ը գիրքը նույնականացնող հակիրճ, մեքենայաընթեռնելի համարանիշ է: Այն եզակի է յուրաքանչյուր հրատարակության համար և կարևոր նշանակություն ունի գրքերի տպագրության, վաճառքի, վիճակագրության և մատենագիտական տվյալների պահպանման, ինչպես նաև գրադարանային ոլորտում տեղեկատվության համակարգման համար: ISBN ստացող հրատարակությունների օրինակներ. տպագրված գրքեր և գրքույկներ, բրայլյան հրատարակություններ, քարտեզներ, հրատարակություններ էլեկտրոնային կրիչների վրա և առցանց հրատարակություններ, առանձին հրատարակությունների թվայնացված օրինակներ, միկրոհրատարակություններ, համակցված հրատարակություններ, որտեղ գլխավոր բաղադրիչը տեքստն է: ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից:
ISBN համարանիշների, դիմումների լրացման և ներկայացման կարգի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 98 14 հեռախոսահամարով:
Հրատարակությունների ինդեքսավորման դիմումների նախնական տեսքին կարող եք ծանթանալ՝
(երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համար)
ISMN-ը կիրառվում է նոտագրված երաժշտական հրատարակությունը նույնականացնելու համար: Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր եզակի ISMN-ը: ISMN համարակալում ստացող նյութերը ներառում են վոկալային նոտաշարեր, մանրանվագներ (էտյուդներ), երաժշտական դերերգերի հավաքածու, հատընտիրներ, նոտաներով երգերի ժողովածուներ, բրայլային երաժշտական հրատարակություններ, երաժշտական էլեկտրոնային հրատարակություններ: ISMN-ը նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների համար: ISMN-ը չի կիրառվում նաև երաժշտության մասին գրքերի նույնականացման համար: ISMN միջազգային գործակալության հետ հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել 2002թ. օգոստոսին:
ISMN համարանիշների, դիմումների լրացման և ներկայացման կարգի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 98 14 հեռախոսահամարով:
Հրատարակությունների ինդեքսավորման դիմումների նախնական տեսքին կարող եք ծանթանալ՝
(պարբերականների միջազգային ստանդարտ համար)
ISSN-ը եզակիորեն նույնականացնում է պարբերականը կամ շարունակական բնույթ ունեցող հրատարակությունն անկախ հրատարակման ժամանակից և թողարկման ձևից: Պարբերականն անսահմանափակ, անորոշ ժամկետով թողարկվող, իրար հաջորդող առանձին մասերից բաղկացած հրատարակություն է: ISSN կարող են ստանալ նաև մատենագիտական շարքերը և շարունակաբար թարմացվող նյութերը: Գովազդային նյութերին, առցանց օրագրերին կամ անհատական էջերին և սոսկ հղումներից բաղկացած վեբ կայքերին ISSN չի տրամադրվում: ISSN համակարգը Հայաստանում ներդրվել է 2004թ. հունվարից:
ISSN համարանիշների, դիմումների լրացման և ներկայացման կարգի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 98 14 հեռախոսահամարով։
(օբյեկտի թվային նույնականացուցիչ)
DOI համակարգը Հայաստանում կիրառելու նպատակով 2020թ. հոկտեմբերին Հայաստանի ազգային գրադարանը պայմանագիր կնքեց CrossRef ընկերության հետ: DOI-ը թվային միջավայրում օբյեկտների համարակալման համակարգ է, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը:
DOI-ի կարևորությունը հրատարակիչների և հեղինակների համար՝
DOI համարանիշի առավելություններն օգտատերերի համար՝
DOI համարանիշների, դիմումների լրացման և ներկայացման կարգի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 98 14 հեռախոսահամարով։