ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ՖԻԼՄԱԴԱՐԱՆ

3


 

«ԱՌՅՈՒԾԻ ՆՇԱՆԸ» 

Ռեժ․՝ Էրիկ Ռոմեր (1961թ․, 103 րոպե) | մայիսի 7, 2024


Ամերիկացի երաժիշտ Պիեռ Վեսերլինը Փարիզում ուրախ բոհեմական կյանք է վարում և նախընտրում է նվիրվել պարապությանն ու գիշերային կյանքին, քան իր սոնատին։ Հուլիսյան մի առավոտ նա տեղեկանում է, որ իր մեծահարուստ մորաքույրը մահացել է։ Կարծելով, թե այլևս երկար ժամանակ փողի կարիք չի ունենա, Պիեռը մեծ խնջույք է կազմակերպում ընկերոջից պարտք արած գումարով։ Կարճ ժամանակ անց նա հայտնաբերում է, որ մորաքույրը զրկել է իրեն ժառանգությունից, և անփող Պիեռը հայտնվում է Փարիզի փողոցներում։

 

 

 

«ՍԻՐՈՒՆ ՍԵՐԺԸ»

ռեժ․՝ Կլոդ Շաբրոլ (1958թ․, 98 րոպե) | Ապրիլի 16 2024


Տասը տարվա բացակայությունից հետո Ֆրանսուան վերադառնում է իր մանկության գյուղը։ Նա վառ հիշում է իր երբեմնի մտերիմ ընկերոջը՝ Սերժին, ով օժտված էր բոլոր հատկանիշներով և որին, թվում էր թե, լուսավոր ապագա է սպասվում։ Սակայն վերադարձած Ֆրանսուան իմանում է, որ Սերժն ալկոհոլիզմի գիրկն է ընկել և ամուսնացել տեղացի մի աղջկա՝ Իվոնի հետ։ Սերժը ևս հիշում է Ֆրանսուային։ Նա ցանկանում է արդարացնել իր վարքը և բացատրել նախկին ընկերոջը, թե ինչպես եղավ իր անկումը։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին::
2

 

 

 

 

«ՓԱՐԻԶԸ ՄԵՐՆ Է»

ռեժ․՝ Ժակ Րիվետ (1961թ․, 142 րոպե) | ապրիլի 2, 2024


Աննը, իր եղբայր Պիեռի միջոցով, ներկայացվում է փարիզյան մտավորականների մի շրջանակին, որտեղ բոլորը համոզված են համաշխարհային դավադրության գոյության մեջ: Նրանցից մեկը՝ Խուանը, կարճ ժամանակ անց մահանում է, և պարզ չէ՝ ինքնասպանություն էր, թե ոչ... Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

2

 

3


 

«400 ՀԱՐՎԱԾ» 

Ռեժ․՝ Ֆրանսուա Տրյուֆո (1959թ․, 99 րոպե) | մարտի 26, 2024


Սա մեծանուն ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին ֆիլմն է, որը բացահայտեց նրան լայն հանրությանը և ֆրանսիական «նոր ալիք»-ի վերելքներից մեկը դարձավ: Նորարարական այս դրաման պատմում է 14-ամյա Անտուանի մասին, ով անընդհատ խնդիրներ է ունենում դպրոցում: Ծնողներն անտարբեր են նրա նկատմամբ ու չգիտեն՝ արձակուրդներին ինչ անել նրա հետ։ Մի օր էլ, երբ Անտուանն ընկերոջ հետ խաղում է փողոցում, պատահմամբ տեսնում է մորը օտար տղամարդու գրկում։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

 

 

 

«ՇՆՉԱՀԵՂՁ»

Ռեժ․՝ Ժան Լյուկ Գոդար (1960 թ․, 89 րոպե) | մարտի 12, 2024


Մարսելում մանր հանցագործը (Ժան Պոլ Բելմոնդո) մեքենա է գողանում և պահի ազդեցությամբ ոստիկան սպանում Փարիզ տանող ճանապարհին։ Հայտնվելով հետախուզման մեջ՝ նա Ֆրանսիայում լրագրություն ուսանող մի ամերիկուհու է գտնում (Ջին Սիբերգ) և փորձում համոզել նրան իր հետ փախչել Իտալիա։ Սա այն Ֆիլմն է, որը սկզբնավորեց ֆրանսիական նոր ալիք կինոուղղությունը։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

2

 

3


 

«ԿԱՐՄԻՐ ՊԱՍՏԱՌԸ» 

ռեժ․՝ Ֆրանկ Կասենտի (1976, 89 րոպե) | փետրվարի 20, 2024


Հատուկ կինոցուցադրություն՝ նվիրված Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփմանը փարիզյան Պանթեոնում Օկուպացված Ֆրանսիայի պատերին փակցված կարմիր պաստառը ժողովրդի դատաստանին էր հանձնել մի խումբ օտարերկրյա, մեծ մասամբ կոմունիստ պարտիզանների, որոնց ղեկավարում էր հայազգի Միսաք Մանուշյանը: Ազատ Ֆրանսիայի համար պայքարող 23 ներգաղթյալ պարտիզաններից 22-ը, որոնք ձերբակալվեցին գերմանացիների ծավալած լայն արշավի ընթացքում, գնդակահարվեցին Մոն-Վալերիենում 1944թ. փետրվարի 21-ին: Քսաներեքերորդին, որ կին էր, նացիստները մահապատժի ենթարկեցին 1944թ. մայիսի 10-ին: Այս ֆիլմում նկարագրված է ֆրանսիական Դիմադրության շարժման օտարերկրյա նահատակների հերոսական պատմությունը: Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

 

 

 

«ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. ԱՊՍՏԱՄԲԸ»

հունվարի 23, 2024


Ֆիլմը նկարահանվել է Փարաջանովի տարօրինակ տանը, արվեստանոցում և հոյակապ քաոսի մեջ, ինչպես նաև նրա վերջին ֆիլմի՝ «Աշուղ Ղարիբ»-ի նկարահանման հրապարակում, կան կադրեր Փարաջանովի երևանյան թանգարանից, նաև՝ Փարիզից ու Թբիլիսիից։ Վշտաբեկ, բայց ծայրահեղ ազատ մարդու այս դիմանկարը միաձուլվում է կինոգործչի բազում տաղանդներին։

2