ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱԺՆՈՒՅԹՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ   

  1. Բաժնույթից օգտվողները պարտավոր են պահպանել սույն կանոնները
  2. Բաժնույթից օգտվելու համար կնքվում է բաժնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր
  3. Բաժնույթով սպասարկվող գրականության յուրաքանչյուր օրինակի համար սահմանվում է 1 ամիս ժամկետ
  4. Բաժնույթով սպասարկված գրականության վերադարձի ժամկետները խախտելու դեպքում նշանակվում է տուգանք՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 50 (հիսուն) ՀՀ դրամ
  5. Գրականության վերադարձի ժամկետը 2 անգամ խախտելու դեպքում 6 ամիս ժամկետով կասեցվում է բաժնույթի ծառայություններից օգտվելու իրավունքը
  6. Թույլատրվում է բաժնույթով սպասարկված գրականության վերադարձի ժամկետը ևս մեկ ամսով երկարացնել, եթե տվյալ գրականությունը չի պահանջվել այլ ընթերցողի կողմից
  7. Պատվիրատուն պատասխանատվություն է կրում սպասարկված գրականության յուրաքանչյուր միավորի համար. գիրքը ստանալիս պարտավոր է ստուգել նրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակը, նկարազարդումները, հավելվածները և այլն: Բացահայտված թերությունների մասին անհրաժեշտ է տեղեկացնել գրադարանավարին
  8. Բաժնույթով չեն սպասարկվում լրագրերը, մինչև 1940 թվականը լույս տեսած հրատարակությունները, տեղեկատու հրատարակությունները, հանրագիտարանները, բառարանները, ատենախոսությունները, գլխավոր գրապահոցի միակ օրինակները, ինչպես նաև վերատպությունները, գծագրեր պարունակող գրքերն ու ոչ գրքային հրատարակությունները
  9. Պատվիրատուի կողմից կորցրած գրականությունը փոխարինվում է նույն հրատարակությամբ կամ գրադարանին անհրաժեշտ համարժեք այլ գրականությամբ

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՅԹ   

• Անհատական բաժնույթից օգտվելու իրավունք ունեն գրադարանի ընթերցողները                                              

• Անհատական բաժնույթից օգտվելու համար սահմանվում են հետևյալ սակագները՝ 

  • 1 տարի - 10000 (տասը հազար) ՀՀ դրամ 
  • 6 ամիս - 6000 (վեց հազար) ՀՀ դրամ
  • 3 ամիս - 3000 (երեք հազար) ՀՀ դրամ 
  • 1 ամիս - 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ                               

Անհատական բաժնույթից միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավելի, քան 5 միավոր գրականություն                                                
• ՀՀ սահմաններում և Արցախի Հանրապետությունում ռազմական գործողություններին մասնակցած անձինք և հաշմանդամները սպասարկվում են անվճար՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը                                      
 

 

ՆԵՐՔԻՆ ԲԱԺՆՈՒՅԹ

• Ներքին բաժնույթից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի ազգային գրադարանի հաստիքային աշխատակիցները                                     
• Ներքին բաժնույթից օգտվելու համար սահմանվում է հետևյալ սակագինը՝ 

  • 1 տարի – 3000 (երեք հազար) ՀՀ դրամ 

• Աշխատողն աշխատանքից ազատվելիս պարտավոր է վերադարձնել ներքին բաժնույթից ստացած ամբողջ գրականությունը                         
 • Ներքին բաժնույթից միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավելի, քան 7 միավոր գրականություն                           
 

 

ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺՆՈՒՅԹ

Միջգրադարանային բաժնույթից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարզային և համայնքային բոլոր գրադարանները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, հիմնարկները, հանրապետական գործադիր իշխանության մարմինները, պետական և ոչ պետական բուհերի գրադարանները (այսուհետ՝ կազմակերպություններ)                                 
• Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար կազմակերպության հետ կնքվում է միջգրադարանային բաժնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 1 տարի ժամկետով                                 

• Պատվիրատուն պարտավորվում է վճարել մատուցվող ծառայությունների դիմաց՝ 

  • Գրականության տրամադրում մինչև 500 միավոր – 20000 ՀՀ դրամ 
  • Գրականության տրամադրում մինչև 1000 միավոր – 40000 ՀՀ դրամ 
  • Գրականության տրամադրում մինչև 500 միավոր և գրականության թվայնացում առանց մշակման մինչև 150 էջ (A4, 150dpi)* – 30000 ՀՀ դրամ          
  • Գրականության տրամադրում մինչև 1000 միավոր և գրականության թվայնացում առանց մշակման մինչև 150 էջ (A4, 150dpi)* – 50000 ՀՀ դրամ                                 
     

* Ծանոթություն - Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի թվայնացումը թույլատրվում է բացառապես անձնական, ուսումնական և գիտահետազոտական նպատակներով՝ համաձայն «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14 և 15 հոդվածների։