ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ | 2024

 

        nlaa2024week

Արդեն ավելի քան 20 տարի է՝ ապրիլն ուրիշ գույն ու բովանդակություն ունի հայաստանյան գրադարանների համար։ Ապրիլին մեր երկրում անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարի շաբաթը մեկնարկում է ապրիլի 15-ին և կտևի մինչև ապրիլի 22-ը՝ «Գրադարանը՝ նորարարության հարթակ» կարգախոսով։   
Շաբաթը տարբեր գրադարանային և մշակութային իրադարձություններով է հագեցած լինելու Հայաստանի ազգային գրադարանում։ Այս տարի նշվում են գրադարանի և ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման 105-ամյակները։ Հրատարակչական ոլորտի մեր գործընկերների հետ կքննարկենք տպագիր արտադրանքի պարտադիր օրինակների հատկացման և պահպանության խնդիրները, ինչպես նաև հայ մշակույթի վկայությունների հավաքման ու պահպանության համար հույժ կարևոր պարտադիր օրինակի ձևաչափի հետագա զարգացման միտումները։   
Շաբաթվա ընթացքում հրապարակային դասախոսություններ կներկայացնեն գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը և ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը։ Գրադարանի աշխատակիցները կներկայացնեն ազգային գրադարանի և EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարգը։   
Շաբաթվա առաջին և վերջին օրը ընթերցողներին երկու գրադարանային ցուցահանդես կներկայացվի. մեկը՝ նվիրված արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի ծննդյան 75-ամյակին, մյուսը գրադարանի թատերական և համերգային ազդագրերի ցուցադրությունն է։   
Ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է ընթերցանության մարաթոն, որը նվիրված է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Մասնակիցներն իրար հաջորդելով և 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչև ավարտը, այնուհետև՝ կընթերցվեն գրողի մի շարք պատմվածքներ։ Ընթերցանության ընթացքն ուղիղ կհեռարձակվի ZOOM հարթակում և ՀԱԳ յութուբյան ալիքում։ 

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ | 2023

555        
 

Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթներ (ԱԳՇ) կազմակերպելու նախաձեռնությունը սկիզբ է առել 2002 թվականին։ Այդ գեղեցիկ ավանդույթը Հայկական գրադարանային ասոցիացիան և հայ գրադարանավարները փոխ են առել ամերիկյան գրադարանային ասոցիացիայի իրենց գործընկերներից։ Միացյալ Նահանգներում այն սկիզբ է առել դեռևս 1958 թվականին։             

Գրադարանային շաբաթվա նպատակն է տեղեկատվական մշտանորոգ և հարափոխ միջավայրում գրադարանի, գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի արժևորումը, գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորումը ի շահ մտավոր արժեքների, անցյալի ժառանգության պահպանման և ժամանակակից թվային միջավայրում բնակչության և համայնքների տեղեկատվական աջակցության:             

Յուրքանչյուր տարի Շաբաթվա կարգախոս է ընտրվում, որի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հետ, կազմակերպվում ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ, գրական ընթերցումներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ, որոնց մասնակցում են Հայաստանի հանրային, համայնքային, համալսարանական, գիտական և դպրոցական գրադարանները: Նախորդ տարիներին շաբաթներն անցկացվել են «Մեր ապագան կարդացող երեխան է» (2005), «Գրադարան՝ քաղաքակրթությունների խաչմերուկ» (2006), «Հայացք գյուղի գրադարանին» (2010), «Գրադարան՝ այժմ նաև թվային» (2013), «Ես կարդում եմ , իսկ դու...» (2014), «Պահպանիր և հիշիր» (2015) և այլ խորագրերով։ 2023թ. ԱԳՇ կարգախոսն է՝ «Գրադարանը կրթության բաց հարթակ»։  

 

2

 

ԳԻՐՔԸ՝ ԲԱԼԱՍԱՆ

                               
2021                                   
 

 

2

 

ՆՎԻՐՎԱԾ ԱՆՆԸ ՖՐԱՆԿԻՆ

                               
2020                                 
 

 

2

 

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

                               
2018

                                 
 

 

2

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ/ԿՈՄԻՏԱՍ

                               
2019