Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի պատճենահանումը թույլատրվում է բացառապես անձնական, ուսումնական և գիտահետազոտական նպատակներով՝ համաձայն «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14 և 15 հոդվածների։
Վերոնշյալ օրենքի կատարումը պահապանելու համար ՀԱԳ-ը ընդունել է որոշ սահմանափակումներ, համաձայն որոնց՝ թույլատրվում է պատճենահանել.
Ստեղծագործության 1 ամբողջական գլուխ կամ տարբեր գլուխներից հատվածներ՝ չգերազանցելով ամբողջական ստեղծագործության 10%-ը։
Ամսագրի կամ հոդվածների ժողովածուի 1 ամբողջական հոդված կամ քաղվածքներ տարբեր հոդվածներից՝ չգերազանցելով ամբողջական հրատարակության 10%-ը։
Վերոնշյալ սահամանափակումները չեն տարածվում ատենախոսությունների վրա, քանի որ ատենախոսությունների պատճենահանումն ընդհանրապես արգելված է։
Թերթերի, քարտեզների և այլ ոչ գրքային հրատարակությունների պատճենահանումն արգելված է։
Պատճենահանումը 1 օրինակից ավել արգելված է։
Հեղինակային իրավունքից ազատ ստեղծագործությունների ամբողջական պատճենահանումը թույլատրվում է։
ՏԵՍԱԾՐՈՒՄ (ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ)
Տեսածրման գինը՝ պայմանագրային
ՏԵՍԱԾՐՈՒՄ (ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ)
Տեսածրումը (սկանավորումը) թղթային արտադրանքի փոխակերպումն է թվայինի։
Տեսածրման գինը պայմանագրային է՝ կախված տեսածրված նյութի տեսակից, չափից, ձևաչափից և կետայնությունից։
ՏԵՍԱԾՐՈՒՄ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՄԱՄԲ
Հետագա մշակմամբ տեսածրման գինը՝ պայմանագրային
ՏԵՍԱԾՐՈՒՄ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՄԱՄԲ
Հետագա մշակմամբ տեսածրումը ենթադրում է թվային նյութի էջերի կտրում, գունային կարգավորում, պատկերի մաքրում։
Հետագա մշակմամբ տեսածրման գինը պայմանագրային է՝ կախված տեսածրված նյութի տեսակից, չափից, ձևաչափից, կետայնությունից և մշակման ժամանակ կատարված աշխատանքներից։