ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

 ՄԱՏՉԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԵՐՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ԲՐԱՅԼՅԱՆ ԳՐԱՏԻՊ

Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մատչելի ձևաչափերով գրականության հավաքածուն։ Այս հավաքածուն ներառում է մոտ 2000 միավոր բրայլյան գրատիպով տպագրված գրքեր ու ամսագրեր, որոնք հնարավորություն են տալիս տեսողության խնդիրներ ունեցող ընթերցողներին կարդալ թե՛ գեղարվեստական, թե՛ մասնագիտական գրականություն տարբեր լեզուներով։ Մատչելի ձևաչափերով գրականության հավաքածուի մասին տվյալներ կարելի է գտնել ՀԱԳ էլեկտրոնային գրացուցակում ՝ Accessible formats փնտրելով կամ այստեղ ։

2


 

3


 

ՁԱՅՆԱԳՐՔԵՐ

Հայաստանի ազգային գրադարանը տեսողական և կարդալը խոչընդոտող այլ ֆիզիկական խնդիրներ ունեցող ընթերցողներին տրամադրում է VLUME թվային գրադարանի   բարձորակ հայերեն ձայնագրքերից օգտվելու հնարավորություն՝ անվճար բաժանորդագրության միջոցով։ VLUME թվային գրադարանն առաջարկում է ավելի քան հազար (պարբերաբար համալրվող) արևելահայ և արևմտահայ գրականության նմուշներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ձայնագրքերի ձևաչափերով: Բաժանորդագրության համար դիմել ՀԱԳ սպասարկման բաժին կամ գրեք նամակ nla.circulation@gmail.com էլեկտրոնային փոստին։  


 

 

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՉԵԼԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Bookshare-ը տեսողական և կարդալը խոչընդոտող այլ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի էլեկտրոնային գրքերի   մասնագիտացված առցանց գրադարան է։ Bookshare-ի անվճար հասանելի անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, հնդկերեն և այլ լեզուներով 9926 էլեկտրոնային գրքերը   թույլ են տալիս ընթերցողին կարդալ մեծ տառատեսակով, լսել և ներբեռնել դրանք։ Բաց մի թողեք այս հիանալի հնարավորությունը և տարածեք տեղեկությունը։

2

 

 

3


ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՁԱՅՆԱԳՐՔԵՐ


Հայաստանի ազգային գրադարանն առաջարկում է Project Gutenberg-ի և Microsoft -ի համատեղ ջանքերով ստեղծված թվային գրադարանը, որտեղ կան հազարավոր  հանրահասանելի աուդիոգրքեր , որոնք ստեղծվել են՝ օգտագործելով նոր նեյրոնային տեխնոլոգիա՝ տեքստը - խոսք: Այս նախագիծը նպատակ ունի գրականությունն ավելի մատչելի դարձնել աչ միայն տեսողական և կարդալը խոչընդոտող այլ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց, այլ նաև  աուդիոգրքերի բոլոր սիրահարների համար և հանրայնացնել բարձրորակ աուդիոգրքերի հասանելիությունը: ։