Call us

«Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ»

May 08, 2025 News Upcoming events

IMG-0387-1-1

 

Այա տարի լրանում է անվանի հայ գրող, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Հայաստանի ազգային գրադարանը այս առիթով նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ Այս տարի Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում ամենամյա Ընթերցանության մարաթոնը նվիրված էր Ավետիք Իսահակյան 150-ամյակին։ Ապրիլի 22-ին, Հայաստանի ազգային գրադարանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ, միջթանգարանային համագործակցության շրջանակում կազմակերպում է «Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ» խորագրով միջոցառում։ Ազգային գրադարանում տեղի կունենա «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը. ֆիլմում բանաստեղծն ինքն է պատմում իր մասին։ Հայաստանի ազգային գրադարանը ցուցադրության կներկայացնի ՀԱԳ հավաքածուներից 100 միավոր գրականություն, հազվագյուտ հրատարակություններ, ինքնագրերով և ընծայագրերով գրքեր և այլ բացառիկ նմուշներ։ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանից ցուցադրության կներեկայացվի 50 թանգարանային ցուցանմուշ։