Call us

«Թվային բովանդակության կառավարում» խորագրով նիստ

Oct 14, 2024 News Events

կապույտփոքրդ..123 
 

Այս պահին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր դահլիճում ընթանում է ՀԱԳ հիմնադրման 105-ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի «Թվային բովանդակության կառավարում» խորագրով նիստը։

գիտփոքր

Նիստի գլխավոր խոսնակները և նրանց թեմաները. Վոդոպիվեց Ինես, Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան , Սլովենիա, Incunabula Slovenia նախագիծը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ազգային ծրագրի շրջանակներում. ազգային մակարդակով գրավոր մշակութային ժառանգության թվայնացում Բոյաջյան Անի, Լոս Անջելեսի հանրային գրադարան ԱՄՆ ,Լոս Անջելեսի հանրային գրադարանի թվայնացման վերջին նախագծերը և դրանց ազդեցությունը հանրային հասանելիության վրա Մատյաշ Ռենյի. Հունգարիայի ազգային գրադարան (Հունգարիա) Հունգարիայի ազգային գրադարանի թվային փոխակերպումը և պահպանությունը․ հունգարական սփյուռքի մշակութային ժառանգության պահպանումը թվային փոխակերպման միջոցով Հովհաննիսյան Գայանե, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (Հայաստան). Լեզվական բազմազանություն գլոբալ գիտության զարգացման համար Ներսիսյան Վարսիկ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Գավառի պետական համալսարան, ՀՀ ԳԱՍ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (Հայաստան) էլեկտրոնային նոր թարգմանական (հայերեն-ռուսերեն, անգլերեն) բառարանի ստեղծում, անհրաժեշտությունն ու խնդիրները Մելիքբեկյան Նաիրա, Հայաստանի ազգային գրադարան (Հայաստան) Հայաստանի ազգային գրադարանի թվային փոխակերպման գործընթացները արդի մարտահրավերներին ընդառաջ։

նաիրա մելիքբեկյան փոքր դահլիճ 

#heritage2024 #nlaconference2024