Call us
Oct 16, 2025 News
Մեդիագրագիտության նոր նախաձեռնություններն ու հետաքրքիր ծրագրերը դեռ առջևում են... Ամփոփվեց մեդիագրագիտության եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media Initiatives Center նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ համատեղ՝ նպատակ ունենալով զարգացնել գրադարանավարների մեդիագրագիտության հմտությունները և խթանել մեդիագրագիտության մշակույթի տարածումը գրադարանային միջավայրում։
Դասընթացին Հայաստանի ազգային գրադարանից մասնակցում էր Հանրային կապերի բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը, ինչպես նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային և հանրապետության տասը մարզային գրադարաններից ներկայացուցիչներ։ Դասընթացը վարում էին մեդիագրագիտության փորձագետ Լուսինե Գրիգորյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը և նույն կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։
Եռօրյա ինտենսիվ ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան մեդիագրագիտության հիմնական սկզբունքներին, քննադատական մտածողության զարգացման մեթոդներին, փաստերի ստուգման գործիքներին, թվային անվտանգության կանոններին, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություններին մեդիայի և գրադարանային աշխատանքի մեջ։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, սակայն սա միայն սկիզբն է․ առաջիկայում նրանք շարունակելու են ստացված գիտելիքների կիրառումն ու տարածումը՝ իրենց գրադարաններում խթանելով մեդիագրագիտության զարգացմանը ինչպես աշխատակիցների, այնպես էլ ընթերցողների շրջանում։