Call us
Sep 30, 2025 News
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալելու է «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) տարեկան ասամբլեան, որին մասնակցելու են 48 երկրի գրադարանային ոլորտի և մի շարք գիտական հրատարակչությունների ներկայացուցիչներ (Oxford University Press, Cambridge University Press, Brill, JSTOR, EBSCO, Sage, The Company of Biologists և այլն)։
EIFL-ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Աֆրիկայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան, Եվրոպայի զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում: Կազմակերպության նպատակն է ապահովել գիտելիքի և տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև աջակցել կրթության, գիտության, հետազոտությունների և կայուն համայնքային զարգացմանը։ Համաժողովին մասնակցելու են EIFL-ի հետ համագործակցող երկրների գրադարանային ասոցիացիաների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային անդամակցող, ինչպես նաև ակադեմիական տարբեր գրադարանների ներկայացուցիչները։
Համաժողովի շրջանակում «EBSCO information services» ընկերության ներկայացուցիչները սեմինար կանցկացնեն Հայաստանի տարբեր գրադարանների մասնագետների համար՝ ներկայացնելով Էլեկտրոնային ռեսուրսների հետ աշխատանքի լավագույն փորձը։ Համաժողովի նպատակն է խթանել մասնակից երկրների գիտական ու հետազոտական առաջընթացը՝ ստեղծելով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման կարևոր միջազգային հարթակ գրադարանային և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների համար։