ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«ՎԱՐՊԵՏԸ՝ ԱԶԳԱՅԻՆՈՒՄ. 150 ցուցանմուշ»

մյս 23, 2025 Նորութիւններ Միջոցառումներ Ցուցահանդէսներ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավոր բացվեց ՎԱՐՊԵՏԸ՝ ԱԶԳԱՅԻՆՈՒՄ. 150 ցուցանմուշ գրականության ցուցահանդեսը՝ նվիրված մեծանուն գրողի ծննդյան 150-ամյակին։ Ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական էր. 100 գիրք գրադարանից, 50 թանգարանային ցուցանմուշ՝ թանգարանից։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ով ընդգծեց գրական ժառանգությունը արժևորելու և տուն-թանգարանի հետ համագործակցության կարևորությունը։

House-museum of Avetik Isahakyan/Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը խոսեց նախաձեռնության մշակութային նշանակության մասին։ Ներկայացնելով ցուցահանդեսի՝ թանգարանից բերված ցուցանմուշների մասին, խոսեց Վարպետի՝ որպես գրքահավաք ունեցած հարուստ գրադարանի մասին։ Միջոցառման պատվավոր հյուրն էր Վարպետի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը, ով ջերմությամբ ու հուզմունքով պատմեց ընտանեկան հուշեր, ներկայացրեց Իսահակյանի՝ արտասահմանում անցկացրած տարիների որոշ ուշագրավ դրվագներ, և ողջունեց Ազգային գրադարանում նման նախաձեռնության իրականացումը։ Միջոցառման բանախոսներից էր նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը, ով ոչ միայն ներկայացրեց Վարպետի գրական ժառանգության առանձնահատկությունները, այլ նաև անցկացրեց հետաքրքիր քննարկում միջոցառման հյուրերի և Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի և Խ.Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտների հետ։

Միջոցառման ավարտին մասնակիցները դիտեցին Ավ.Իսահակյանի տուն-թանագարանի կողմից պատրաստված «Վարպետը» անիմացիոն ֆիլմը։ Ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ։