ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Շնորհավոր գրքասերի օրը

օգս 22, 2024 Նորություններ-arm

wwww
 

Քանի՜-քանի ընթերցասերի է հյուրընկալել Հայաստանի ազգային գրադարանն իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում։ Գիր ու գրականության նվիրյալ քանի՜ գրքասեր են տեսել մեր հարմարավետ, լուսավոր ընթերցասրահները։ Օգոստոսի 9-ը ձեր օրն է, մեր սիրելի ընթերցողներ։ Այսօր Գրքասերի միջազգային օրն է։ Եվ մեր բյուրավոր ընթերցողներից մեկը հաճելի անակնկալ է արել՝ հրապարակելով Ընդհանուր ընթերցասրահի այս լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Բունը՝ դրսից, «սաղարթը»` ներսից»։

Շնորհակալ ենք, որ դուք կաք, սիրելի ընթերցողներ, որ այսօր նույն սիրով օգտվում եք և՛ մեր առցանց շտեմարաններից, և՛ ֆիզիկական՝ թղթային հրատարակություններից։ Շարունակեք ընթերցել ձեզ անհրաժեշտ գրականությունը ձեզ հարմար ձևաչափով. Ազգային գրադարանը միշտ ձեր կողքին է, մեր հարուստ գրաֆոնդը ձեր տրամադրության տակ է։ Շնորհավոր գրքասերի օրը։