ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նվեր Միլուտին Սրեչկովիչի անվան հանրային գրադարանից

հնս 18, 2025 Նուիրատուութիւններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանը Միլուտին Սրեչկովիչի Библиотека Милутин Срећковић անվան հանրային գրադարանից (Սմեդերևսկա Պալանկա, Սերբիա) ստացավ «Послови и снови» / «Գործեր և երազանքներ» երկհատոր հրատարակությունը։ Հրատարակությունը գրադարանին փոխանցվել է Սերբիայից Հայաստան՝ ՀԱԳ աշխատակից Եվգենյա Վարդապետովայի նախաձեռնությամբ և միջնորդությամբ։

Միլուտին Սրեչկովիչի անվան գրադարանը, որը գործում է 1884 թվականին գործում է նախկին փոստային բաժանմունքի պատմական շենքում, համադրում է ավանդույթն ու ժամանակակից ընթերցողական միջավայրը։ Գրադարանի հավաքածուն ներառում է շուրջ 55,500 միավոր Սմեդերևսկա Պալանկայում և ևս 10,500 միավոր՝ Ազանյա քաղաքի մասնաճյուղում։ Գրադարանի տնօրեն Յասմինկա Միլոյկովիչը Јасминка Милојковић կարևորել է Հայաստանի ազգային գրադարանի հետ հետագա համագործակցությունը։ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում կան սերբական գրականության հայերեն թարգմանություններ https://is.gd/fX9emZ , ինչպես նաև սերբերեն գրականություն։ https://is.gd/SiKkht