ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Լիոնի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների և նախագծերի ղեկավար Ժուլյետ Կանտուի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀԱԳ

մրտ 23, 2025 Նորութիւններ Պաշտօնական

lyon
 

Լիոնի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների և նախագծերի ղեկավար Ժուլյետ Կանտուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի ազգային գրադարան։

Տնօրեն Աննա Չուլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Լիոնի մշակութային տարբեր կառույցների հետ առաջիկայում ստորագրվելիք համագործակցության հուշագրերում ամրագրված նախաձեռնությունները։ Կողմերը համաձայնեցին մշակել նաև համատեղ նախագծեր, որոնք կիրականացվեն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրերի շրջանակում։