ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Կիրակոս Գույումջյանը շուրջ երեք տասնյակ արաբերեն գրքեր է նվիրել Ազգային գրադարանին

օգս 22, 2024 Նորություններ-arm Նուիրատուութիւններ

hhkk
 

Հայաստանի ազգային գրադարան էր այցելել քուվեյթահայ գործարար, բարերար և հասարակական գործիչ Կիրակոս Գույումջյանը։ Նա շուրջ երեք տասնյակ արաբերեն գրքեր նվիրեց Ազգային գրադարանին։ Գրքերից մի քանիսի հեղինակը հենց Կիրակոս Գույումջյանն է. դրանք արաբական մամուլում տպագրված նրա հոդվածների ժողովածուներն են։ 2013 թվականին արաբերենով լույս տեսած «Կայաններ և դիրքորոշումներ» գրքում զետեղված են տարիների ընթացքում Գույումջյանի գրած և հրատարակած քաղաքական և պատմական թեմաներով հոդվածները:

2023 թվականին Երևանում տեղի ունեցավ Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» արաբերեն գրքի շնորհանդեսը։ Գիրքը մարդկության համար շատ կարևոր և անփոխարինելի մետաղի մասին մի փայլուն հանրագիտարան է։ Կիրակոս Գույումջյանը Քուվեյթի հայ համայնքի նշանավոր անդամներից է։ Նա Քուվեյթում հիմնել և ղեկավարում է «Մեթալ Սենթր Քոմփանի» մետաղագործական խոշոր ընկերությունը։ Գույումջյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել հայ համայնքում։ Նա տասնյակ՝ հիմնականում հայկական թեմաներով (պատմություն, քաղաքականություն, գրականություն և այլն) հոդվածներ է գրել արաբական մամուլում: