ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Աղասի Ազիզեանը — հերթական նվիրատվությունը Ազգային գրադարանին»

հկտ 30, 2025 Նորութիւններ Նուիրատուութիւններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի մամուլի ֆոնդը համալրվեց բացակա համարներով։ Իրանահայ նվիրատու Աղասի Ազիզեանը հերթական անգամ Ազգային գրադարանին է նվիրել մամուլի մեծաքանակ օրինակներ. 114 միավոր, որոնցից 47-ը գրադարանում բացակա համարներ են։

Նվիրատվության կազմում՝ Ինքնորոշում: Ազգային ինքնորոշում միավորման թերթ / Գլխավոր խմբ.՝ Գևորգ Միրզոյան. Երևան, 1988-1989. https://is.gd/QC8jzp Եռագոյն դրօշակ: Պարբերաթերթ Հ. Յ. Դաշնակցութեան վերականգնումի շարժումին: Նյու Յորք, 1995-1998. https://is.gd/EQjJMQ Դաշինք: Պաշտոնաթերթ Հայ ուսանողության դաշինքի / Խմբ.՝ Նաիրի Հունանյան. Երևան, 1989. https://is.gd/hSaa7u Անկախություն: Ազգային ինքնորոշում միավորման շաբաթաթերթ / Հիմնադիր՝ Պարույր Հայրիկյան; Խմբ.՝ Համազասպ; Ազգային ինքնորոշում միավորում. Երևան: տպ. Պարբերական, 1987-2017. https://is.gd/EGulsG Ալիք պատանեկան=Alik badanegan / Արտօնատէր՝ Ռոստոմ Ստեփանեան; Հրատ.՝ Թեհրանի Հայ պատանեկան միության. Թեհրան, տպ. Ալիք, 1969-1978. / (1967-1974 թթ., 106 միավոր, որոնցից 43-ը բացակա համարներ էին)։ https://is.gd/y2sEp3

Այս արժեքավոր նվիրատվությունը կարևոր ներդրում է մամուլի ժառանգության պահպանման և հետագա ուսումնասիրման գործում։ Շուտով համալրված համարները հասանելի կլինեն ընթերցողներին։