03.09.2019
    

ԳՐՔԻ ԵՎ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

 

 


02.09.2019
    

ԱՅԲԲԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

 

 

 


08.07.2019
    

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԵՆ

 

 

 


28.06.2019
    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՀՈՒԼԻՍԻ 4 Ծրագիր

Հայաստանի ազգային գրադարանը տոնում է պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը: 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել Պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ:

 

 

 


28.06.2019
    

Հայաստանի ազգային գրադարան Հուլիսի 4

Հայաստանի ազգային գրադարանը տոնում է պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը: 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել Պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ:

 

 

 


19.06.2019
    

Հայկական տառարվեստը՝ Հայաստանի ազգային գրադարանում

Հունիսի 21-ին, ժամը 12:00-ին ՀԱԳ Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի հայկական տառատեսակների և տառարվեստին վերաբերող գրքերի ցուցադրություն:

 

 

 


13.06.2019
    

Կինոդիտում Հայաստանի ազգային գրադարանում

Այս շաբաթ՝ հունիսի 15-ին, ժամը 17.00-ին Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում Գրական նշանակալից երկերի ուշագրավ էկրանացումներ շարքից կարող եք դիտել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» անմահ վեպի էկրանացումը՝ սերբ ռեժիսոր Ալեքսանդր Պետրովիչի համանուն ֆիլմը:
Կինոդիտումից առաջ երկը և ֆիլմը կներկայացնեն Հրաչյա Սարիբեկյանը և Զավեն Բոյաջյանը:

«Վարպետը և Մարգարիտան»
Հարավսլավիա-Իտալիա, 1972թ.
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պետրովիչ
Գլխավոր դերերում՝ Ուգո Տոնյացցի, Միմզի Ֆարմեր
Մուտքն ազատ է:

 

 

 


30.05.2019
    

ԿՈՄԻՏԱՍ-150

Այս տարի նշվում է մեծագույն երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Այդ առթիվ հունիսի 7-ին, ժամը 15.00-ին Հայաստանի ազգային գրադարանում կկազմակերպվի հոբելյանական համերգ եւ գրականության ցուցադրություն:

 

 

 


30.05.2019
    

ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ

Հունիսի 1-ին, ժամը 17:00-ին Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում Գրական նշանակալի երկերի ուշագրավ էկրանացումներ շարքից կցուցադրվի Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ի էկրանացումներից մեկը՝ իտալացի հայտնի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի համանուն ֆիլմը (Մեծ Բրիտանիա, 1990թ.): Գլխավոր դերերում՝ Մել Գիբսոն, Գլեն Քլոուզ, Հելենա Բոնեմ-Քարթեր, Ալան Բեյթս:
Կինոդիտումից առաջ ֆիլմը ներկայացնի կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը:
Մուտքն ազատ է:

 

 

 


22.05.2019
    

Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, ժամը 17.00-ին Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում «Գրական նշանակալից երկերի ուշագրավ էկրանացումներ» շարքից կարող եք դիտել հույն ողբերգակ, հունական դասական ողբերգության մեծագույն ներկայացուցիչ Եվրիպիդեսի «Էլեկտրա» ողբերգության էկրանացումը:

 

 

 


14.05.2019
    

Հայաստանի ազգային գրադարանը սիրով հրավիրում է կինոդիտման: Գրական ուշագրավ երկերի էկրանացումներ շարքից այս շաբաթ՝ մայիսի 18-ին կցուցադրվի
բրիտանացի գրող Ջորջ Օրուելի 1948թ-ին գրված «1984» հակաուտոպիական վեպի էկրանավորումը: Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Ռեդֆորդը, գլխավոր դերերում՝ Ջոն Հըրթ, Ռիչարդ Բարթոն: Ցուցադրությունից առաջ վեպը եւ էկրանավորումը կներկայացնեն Հրաչ Սարիբեկյանը և Զավեն Բոյաջյանը: Ցուցադրության սկիզբը ժամը 17.00-ին: Մուտքն ազատ է:

 

 

 


14.05.2019
    

Լուսանկարչական ցուցահանդես Հայաստանի ազգային գրադարանում

 

 

 


29.04.2019
    

Հայաստանի ազգային գրադարանում 2019 թվականի ապրիլ ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը

 

 

 


25.04.2019
    

Այս շաբաթ, Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում, գրական նշանակալից երկերի ուշագրավ էկրանացումների շարքից Հրաչ Սարիբեկյանի և Զավեն Բոյաջյանի հետ կարող եք դիտել Ժան-Պոլ Սարտրի «Ալտոնայի կալանակյացները» պիեսի էկրանացումը (Իտալիա, Ֆրանսիա, 1962):

 

 

 


17.04.2019
    

Այս շաբաթ, Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում, գրական նշանակալից երկերի ուշագրավ էկրանացումների շարքից Հրաչ Սարիբեկյանի և Զավեն Բոյաջյանի հետ կարող եք դիտել Ֆյոդոր Դոստոևսկու «Դևեր» վեպի էկրանացումը (Ֆրանսիա, 1988):

 

 

 


15.04.2019
    

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

 

 

 


10.04.2019
    

Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում կարող եք դիտել Ֆրանց Կաֆկայի 
«Դատավարություն» վեպի էկրանացումը (ԱՄՆ, 1966):

 

 

 


10.04.2019
    

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 


01.04.2019
    

Հայաստանի ազգային գրադարանում կմեկնարկվի գրքերի ձևավորման և պատկերազարդման ցուցահանդեսների շարք

 

 

 


28.03.2019
    

Կանանց միամսյակի շրջանակներում մարտի 29-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա հանդիպում-քննարկում կին գրողների հետ:

 

 

 


26.03.2019
    

Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում կարող եք դիտել ամերիկացի դրամատուրգ` Էդուարդ Օլբիի 
«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսի էկրանացումը (ԱՄՆ, 1966):

 

 

 


26.03.2019
    

ՀՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ

 

 

 


20.03.2019
    

Հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ «Ucom» ընկերության և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության արդյունքում գրադարանը տեխնիկապես վերազինվել է, ինչի շնորհիվ այսուհետ բոլոր ընթերցասրահներում և դահլիճներում մի քանի անգամ հզոր անլար ինտերնետ հասանելիություն կապահովվի:

 

 

 


20.03.2019
    

Մարտի 21-ին Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է նշելու «ՊՈԵԶԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ»։
Պոեզիայից պատառիկներ կներկայացնեն Ազգային գրադարանի ընթերցողները:

 

 

 


20.03.2019
    

Հարգելի´ ընթերցողներ
Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային գրադարանի և Մոսկվայի պետական գրադարանի միջև կնքված միջգրադարանային պայմանագիրը հնարավորություն է տալիս ձեզ անհրաժեշտ և ՀՀ գրադարաններում բացակա գրականությունը պատվիրել ազգային գրադարանի միջգրադարանային բաժնույթի միջոցով:

 

 

 


20.03.2019
    

Այսուհետ Հայաստանի ազգային գրադարանի կինոսրահում կներկայացվեն գրական նշանակալից երկերի ուշագրավ էկրանացումներ:
Ցուցադրությունները՝
շաբաթ, ժ. 17:00-ին
Մարտի 23-ին , ժամը՝ 17:00-ին կցուցադրվի Միլան Կունդերայի
«ԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՎՈՒԹՅՈՒՆԸ»
վեպի էկրանացումը (ԱՄՆ, 1988):

 

 

 


20.03.2019
    

Մարտի 22-ին, ժամը 14:00-ին կցուցադրվի Օնորե դը Բալզակի «ՀԱՅՐ ԳՈՐԻՈ» վեպի էկրանացումը (2004թ. Ֆրանսիա):

 

 

 


14.03.2019
    

Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի կինոդիտման սրահում տեղի կունենա Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդեսը:

 

 

 


1.03.2019
    

Մարտի 4-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա Ռեգինա Ամատունու «Հայոց աշխարհի տերերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին:

 

 

 


20.02.2019
    

Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի հետ համատեղ տեղի կունենա միջոցառում «Թումանյանը մեր աչքերով» խորագրով:

 

 

 


18.02.2019
    

ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ «ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ» ակցիայի շրջանակներում Գրաբուսով այցելություն Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան

 

 

 


18.02.2019
    

Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օր «ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ» ակցիա, Թամանյան մասնաշենք, ժամը՝ 12:00-13:00

 

 

 


14.02.2019
    

Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրաարանի դահլիճում տեղի կունենա «Չինական ժամանակակից պատմվածքները» գրքի շնորհանդեսը:

 

 

 


29.01.2019
    

Հայ մեծ գրող Պարույր Սևակի ծննդյան 95 ամյակին նվիրված միջոցառում և գրականության ցուցադրություն ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ: Այն տեղի կունենա հունվարի 30-ին, ժամը 13:00-ին մեծ ցուցասրահում:

 

 

 


11.12.2018
    

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը մոտ 100 անուն գիրք է նվիրելու Հայաստանի ազգային գրադարանին, որոնք ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում:

 

 

 


21.11.2018
    

Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է «Շիրվանզադե Հուշապատկերներ» գիրքը: Շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում:
Հայաստանի ազգային գրադարան,
Նիստերի սրահ, 2-րդ հարկ
Մուտքը՝ Տերյան 72

 

 

 


14.11.2018
    

Նոյեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա չեխ գրող Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Բաց դասախոսություն շուշան Թամրազյանի կողմից:

 

 

 


5.11.2018
    

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծ Հրանտ Վաղարշյանի «ԸՆՏՐԱՆԻ» գրքի շնորհանդեսը:

 

 

 


23.10.2018
    

Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ կազմակերպել է միջոցառում, գրականության, լուսանկարների և արխիվային նյութերի ցուցադրություն՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Հայաստանի ազգային գրադարան, մեծ ցուցասրահ
Հոկտեմբերի 24, ժամը՝ 14:00

 

 

 


8.10.2018
    

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ՝ Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և ‹‹Սիժեստ›› հրատարակչության հրավերով և վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանի ուղեկցությամբ Հայաստան են ժամանել ֆրանսիացի գրողներ Ժան-Միշել Վերնոշեն, Յուսեֆ Հինդին և Էմանուել Լըրուան: Նրանք հոկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին կհյուրընկալվեն Հայաստանի ազգային գրադարանում:

 

 

 


2.10.2018
    

Հոկտեմբերի 4, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Դոկտ. Ռուբինա Փիրումյանի «MY FATHER, A MAN OF COURAGE AND PERSEVERANCE, A SURVIVOR OF STALIN’S GULAG» գրքի շնորհանդեսը :

 

 

 


28.06.2018
    

Հուլիսի 2-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «ԳԵՐԴԱՍՏԱՆ» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսը:

 

 

 


25.05.2018
    

Մայիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, գրող, հրապարակախոս Յակոբ Վարդիվառեանի «ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏՄՈՒԹԻԻՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ» գրքի Գ հատորի շնորհանդեսը:

 

 

 


24.05.2018
    

Մայիսի 25-ին, ժամը 17:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի «ՁՈՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ» մեծածավալ կտավի բացման արարողությունը:

 

 

 


22.05.2018
    

Մայիսի 22-ին ժամը 15:00-ին տեղի կունենա միջոցառում-համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին:

 

 

 


23.04.2018
    

Ապրիլի 23-ին, ժամը 14:00-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված ալբոմային հրատարակությունների և օրացույցների ցուցադրություն Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում:

 

 

 


19.04.2018
    

Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում-գրականության ցուցադրություն:

 

 

 


17.04.2018
    

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում ապրիլի 17-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցարահում տեղի կունենա միջոցառում-գրականության ցուցադրություն՝ նվիրված Սիամանթոյի ծննդյան-140 ամյակին:

 

 

 


13.04.2018
    

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի և Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի և Արագածի թիվ 2 դպրոցի հետ համատեղ տեղի կունենա «Ֆրանսահայ մեծերը» խորագրով միջոցառում:

 

 

 


5.04.2018
    
Ապրիլի 6-ին, ժամը 11:00-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա հանդիպում ֆրանսիացի գրողների հետ:

 

 

 


20.03.2018
    
Մարտի 21-ին ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կանցկացնի պոեզիայի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագիր «Հայասա» ֆոլկ բենդի մենակատար Գայանե Ավդալյանի մասնակցությամբ:

 

 

 


19.03.2018
    
Մարտի 20-ին, ժամը 14:00 Անձեռնմխելի գրականության բաժինը՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակին ընդառաջ, Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կներկայացնի «Հայ-ֆրանսիական պատմական կապեր» և «ֆրանսերեն հնատիպ գրականություն» խորագրերով զեկույց և ցուցադրություն:

 

 

 


05.03.2018
    
Մարտի 6-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա ականավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում:

 

 

 


30.01.2018
    
Անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում և գրականության ցուցադրություն: Փետրվարի 1-ին, ժամը 13:00:

 

 

 


19.01.2018
    
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը աշխատանքային այցով եղավ Ստամբուլում:

 

 

 


19.01.2018
    
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը եղավ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում:

 

 

 


20.12.2017
    
Ռուսաստանի պետական գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ ջանքերով տպագրվել է «Պատրաստված է ԽՍՀՄ-ում: Հայաստան, 1950-1991թթ. Ռուսաստանի պետական գրադարանի հավաքածուների բնօրինակ ատենախոսությունների ցուցահանդես» պատկերազարդ կատալոգը:

 

 

 


13.12.2017
    
Հայաստանի ազգային գրադարանը հրատարակության է պատրաստել Բոստոնի Արմինյան Րիվյու (The Armenian Review) հանդեսի 1948-2008թթ. մատենագիտու-թյունը:

 

 

 


27.11.2017

    Հայաստանի ազգային գրադարան
Նոյեմբերի 28, ժամը 15:00
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Ազգային ժողովի հայ-չինական բարեկամության խմբի անդամները, Հայաստանում Չինաստանի արատակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Կոմֆուցիուս» կենտրոնի ներկայացուցիչները, գրողներ, բանաստեղծներ, կրթության, գրադարանային բնագավառների ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, չինարեն սովորող դպրոցականներ:
Գիրքը կներկայացնի պատասխանատու խմբագիր` բանասիրական գիտությունների, դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:
 

22.11.2017

    ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ 2017 թվականին Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել 6 տեսածրիչներ /scanner/, որոնք տեղադրված են Ազգային գրադարանի թվայնացման կենտրոնում:
Սարքավորումները նախատեսված են գրքերի և ամսագրերի թվայնացման համար:
 

23.10.2017

    
ՄԱԿ-25
Ուզու՞մ եք ծանոթանալ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 25 տարվա հրատարակություններին։ Ապա
այցելեք ՄԱԿ-ի ավանդապահ գրադարան (որն է Հայաստանի ազգային գրադարանը) հոկտեմբերի 23-ին, ժամը
3։00-ին։ Դուք ոչ միայն կդիտեք ցուցադրանքը այլև կարող եք ձեզ հետ տանել ՄԱԿ-ի մասին առկա
գրականություն ու տեղեկատվական նյութեր։

 


7.10.2017

    
«Գրաբուս-գրախանութ»-2017թ. ծրագրի շրջանակներում «Կյանքը՝ գրքով» խորագրով գրականության ցուցադրություն-վաճառք Հայաստանի ազգային գրադարանի մուտքի մոտ:

 


5.10.2017

    Հայրենիքի մեծ հրապարակախոսը. Վարդգես Պետրոսյան-85
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում:

 


22.09.2017

    Բելառուսի Ազգային գրադարանի տնօրեն Ռոման Մոտուլսկին Հայաստանի ազգային գրադարանում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:30 Հայաստանի ազգային գրադարանի հյուրն է Բելառուսի Ազգային գրադարանի տնօրեն Ռոման Մոտուլսկին: Ռոման Մոտուլսկին կներկայացնի «Բելառուսի ազգային գրադարանը» թեմայով դասախոսություն:
Նվիրատվություն Հայաստանի ազգային գրադարանին՝ Ֆրանցիսկոս Սկորինայի տպագիր ժառանգությունից:

 


13.06.2017

    ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ-80
Հունիսի 15-ին, ժամը՝ 14:00, սիրով հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը,
Հյուրերի թվում կլինեն Լուսինե Զաքարյանի ընտանիքի անդամները, արվեստակից ընկերները՝ Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Մեդեա Աբրահամյան, Արամ Սաթյան և ուրիշներ:
Ելույթ կունենան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Զաքյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Հաղորդավար՝ Սարգիս Նաջարյան

 


30.05.2017

    Սերգեյ Ասլամազյան-120
Մայիսի 31-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա թավջութակահար, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր-անդամ Սերգեյ Ասլամազյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառում՝ Սերգեյ Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ:

 


30.05.2017

    Դասախոսություն Հայաստանի ազգային գրադարանում
Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա դասախոսություն՝ Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գիտնական քարտուղար Ադոլֆ Կնոլլի մասնակցությամբ: 
 
23.05.2017

    Դասախոսություն Հայաստանի ազգային գրադարանում

Մայիսի 23-ին, ժամը 11:30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա դասախոսություն՝ Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գիտնական քարտուղար Ադոլֆ Կնոլլի մասնակցությամբ: 
29.11.2016

    Ղազախստանի Հանրապետության ազգային ակադեմիական գրադարանը 2016թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանում բացելու է Ղազախական գրականության կենտրոն, որը հիանալի հնարավորություն է  գրքի միջոցով հայ ընթերցողին ներկայացնելու Ղազախստանի ձեռքբերումները  և նվաճումները:
Կենտրոնի բացմանը զուգահեռ տեղի կունենա Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև փոխհամագործակցության հուշագրի ստորագրումը:  Ավելին >>

23.11.2016

    Նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ չինական «Իմաստության արկղիկը» առակների և Սերգո Երիցյանի ուղեգրությունների «Չինական ճեպանկարներ» գրքերի շնորհանդեսը։
Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Թիան Էրլունը, այլ գերատեսչություններից, գրողներ, արվեստագետներ, ուսուցիչներ և աշակերտներ:

Օրվա բանախոսը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն էր, ով ոչ միայն գիրք է գրել մեր բարեկամ երկիր՝ Չինաստան կատարած ստեղծագործական ճամփորդության նյութերով, այլ կազմել և խմբագրել  է «Իմաստության արկղիկ» առակների ժողովածուն:  Ավելին >>


10.10.2016

    Պրահայի պատմաճարտարապետական Կլեմենտինում համալիրում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա «Հայ  գրքարուեստը դարերու ընդմէջէն, որք զծորանս Հոգւոյն արբին» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Հայերեն  տպագիր Աստվածաշունչ մատյանի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրությունը կազմակերպվել է  Չեխիայի և Հայաստանի ազգային գրադարանների միջև համագործակցության շրջանակներում և ընդգծում է հայ- չեխական մշակութային կապերի առանձնահատկությունները: Ցուցահանդեսում ընդգրկված են երկու տասնյակից  ավելի հնատիպ գրքեր Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուից. ներկայացված են նաև նմուշներ Չեխիայի  ազգային գրադարանի հավաքածուից: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: Ավելին >>

21.03.2016
Հայտարարություն
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի համաշխարհային օր:
Ժամը 12:00 Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մուտքի մոտ կկազմակերպվի պոեզիայի ունկնդրում, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կհնչեն հայ գրողների ստեղծագործություններ՝ ֆրանսերեն լեզվով՝ երիտասարդ գրողների և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների կատարմամբ:
Ժամը 14:00 Այցելություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Հայաստանի ազգային գրադարանի մի խումբ աշխատակիցների , Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի և երիտասարդ գրողների մասնակցությամբ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին կնվիրաբերվի 60 միավոր գրականություն:

03.03.2016
Փոխըմբռնման հուշագիր ՀԱԳ-ի և
Սպահանի հայոց թեմական խորհրդի միջև

 

mij mij
mij mij

 


29.02.2016
ՀԱԳ տնօրեն Տ. Զարգարյանի այցը Նոր Ջուղա

 

mij mij
mij mij

 


17.12.2015
Հայտարարություն
    Դեկտեմբերի 17-ին ժամը 13:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա անվանի գրող, արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ- ցերեկույթ: Միջոցառմանը ներկա կլինեն անվանի գրողի անունը կրող թիվ 184 ավագ դպրոցի սաները, ընտանիքի անդամները, ինչպես նաև գրականագետներ: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի Սերո Խանզադյանի ստեղծագործությունների ցուցադրությունը:
                    Հասցե` Տերյան 72

07.10.2015
Հայաստանի ազգային գրադարան
7 հոկտեմբեր
Գրադարանավարի օր
    Ծրագրում՝
1. Գրադարանավարի օրվա առթիվ հանդիսավոր բացման արարողություն. Ելույթներ, գեղարվեստական մաս, պատվոգրերի հանձնում: (Թամանյանական մասնաշենք մեծ դահլիճ)
2. Հայ գեղանկարիչների ալբոմային հրատարակությունների ցուցադրություն (Թամանյանական մասնաշենք, արվեստի և ոչ գրքային հրատարակությունների բաժին)
3. Մատենագիտական տեսություն. Զեկույցներ «Տարազ» գրական-գեղարվեստական, հասարակական հանդեսի լույս ընծայման 125-ամյակի առթիվ: (Թամանյանական մասնաշենք, նիստերի սրահ)

                    Մուտքը` Տերյան 72


03.10.2015
Գրադարանային երեկո
 
mij

   Ծրագրում

 


18.09.2015

Սեպտեմբերի 21-ը ՀՀ Անկախության հռչակման օր
   Սեպտեմբերի 18-ին ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի գրքերի, օրացույցների, բացիկների ցուցադրություն՝ նվիրված ՀՀ Անկախությանը, Արցախյան ազատամարտին և ազատամարտիկներին: Միջոցառման բանախոս՝ Քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Շիրինյան:
    Թեման՝ «Պետականության քաղաքական իդեալը 20-րդ դարում և նրա իրագործումը»:

                    Մուտքը` Տերյան 72


07.07.2015
   Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕՐ միջոցառմանը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին ժամը 11:00-ին:
Ծրագրում`

02.06.2015
   Հունիսի 2-ին ժամը 15.00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա գեներալ մայոր, բանաստեղծ Սամվել Սաֆարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ. թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի գրականության, մամուլի, լուսանկարների և ասույթների ցուցադրություն:
                    Մուտքը` Տերյան 72

14.05.2015
   Մայիսի 14-ին, ժամը 12:00 ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա հանդիպում գրականագետ, մատենագետ, հրապարակախոս Յովսէփ Նալպանտեանի/ ԱՄՆ/ հետ: Մեծ ցուցասրահում կներկայացվի Յովսէփ Նալպանտեանի կողմից հեղինակած գրքերը:
                    Մուտքը` Տերյան 72

12.05.2015
   Մայիսի 12-ին ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա միջոցառում ‹‹Երգեր նվիրված Հայրենական մեծ պատերազմին›› խորագրով: Երգերի կատարումներով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ուսանողները:
                    Մուտքը` Տերյան 72

31.03.2015
   Մարտի 31-ին ժամը 14:00-ին արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակիցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակներում կներկայացնեն ֆրանսիական արվեստ (ալբոմների ցուցադրություն)
  • Իմպրեսիոնիստ գեղանկարիչ Կլոդ Մոնե` ծննդյան 175 ամյակ 
  • Քանդակագործ Օգյուստ Ռոդեն` ծննդյան 175-ամյակ

27.03.2015
   Մարտի 27-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա 2014թ. Կրասնոդարում հրատարակված «Братская помощь пострадавшим в Турции армянам» գրքի շնորհանդեսը:
   Ներկա կլինեն գրքի խմբագիր, կազմող և թարգմանիչ, Կուբանի պետական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչիյանցը, «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» մշակութային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Տավադյանը:

17.03.2015
Մանուկ Աբեղյան - 150

 

   Մարտի 17-ին ժամը 15.00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա բանասեր, լեզվաբան գրականագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառում: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի Մ. Աբեղյանի գիտական աշխատությունները և նրա մասին հոդվածները պարբերական մամուլում: Ցուցադրության մեջ տեղ են գտել ասույթներ անվանի գիտնականի մասին:
   Միջոցառմանը ներկա կլինեն գրականագետներ` Վարդան Դևրիկյանը, Ավիկ Իսահակյանը, Սամվել Մուրադյանը, Աելիտա Դոլուխանյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը և Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները:
        Մուտքը` Տերյան 72

02.03.2015
Հրանտ Մաթևոսյան -80

 

   Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա անվանի գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիված միջոցառում: Մեծ ցուցասրահում կներկայացվի Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, թարգմանությունները օտար լեզուներով և պարբերական մամուլում լույս տեսած հոդվածները:
    Միջոցառմանը ներկա կլինեն գրականագետներ, Մաթևոսյանի ստեղծագործությունների երկրպագուներ, ինչպես նաև Մաթևոսյանի ընտանիքը:

25.02.2015
Զորավար Անդրանիկ - 150
 
mij Փետրվարի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության     և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում տեղի կունենա միջոցառում` նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին:

20.02.2015
mij

20.02.2015
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
   ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը գործընկերների՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումների, Վորլդ Վիժն Հայաստանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների հետ համատեղ կազմակերպում է ակնարկների առցանց մրցույթ՝ «ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցի 8-11 դասարանի աշակերտների շրջանում: Միջոցառումը նվիրված է Մայրենի լեզվի միջազգային օրվան, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 20-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում:
     Մուտքը` Տերյան 72

19.02.2015
     Փետրվարի 19-ը`գիրք նվիրելու օր Ազգային գրադարանում

Ծրագրում`

1. Ժամը 10:30 – 12:00 «Նվիրիր գիրք» ակցիա թամանյանական մուտքի մոտ:
2. Ժամը 14:30-ին, շրջիկ գրադարանով այցելություն և գրքերի նվիրատվություն Մանուկ Աբեղյանի թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանին` անվանի գրողի ծննդյան 150 ամյակի առթիվ
3. Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում գործող չինական անկյանը գրականության նվիրատվություն Չինական մշակույթի և գիտության կենտրոնի կողմից:

12.02.2015
Հայտարարություն

     Հայաստանի ազգային և Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանները ձեռնամուխ են եղել «Հայկական գիտատեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքներին։ Այս հանգույցում ի մի են բերվում հայագետների և գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչների կողմից տարբեր ժամանակներում հրատարակված հոդվածների, գրքերի ընտրանիները։ Այս աշխատանքներին իրենց աջակցությունն են բերում Սփյուռքի հայագիտական կենտրոնները, հրատարակչությունները, գրադարանները։
    Հանգույցը հասանելի է http://www.flib.sci.am/arm/node/2
համացանցային հասցեից։
   Բոլոր նյութերը օգտվողներին հասանելի են ազատ դիտման և ներբեռնման կարգավիճակով։
   Ունեցե՛ք Ձեր ներդրումը համահայկական այս եզակի նախագծում՝ օգտվելով հանգույցից, տարածելով տեղեկատվություն հանգույցի մասին, տրամադրելով թվայնացված նյութեր՝ հանգույցում ներառելու համար ։

18.12.2014
     Դեկտեմբերի 18-ին` ժամը 12:00 ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա 2012-2014թթ. Հայոց ցեղասպանության թեմայով լույս տեսած գրքերի տեսություն:
       (Վարչական մասնաշենք, 5-րդ հարկ)

10.12.2014
     Դեկտեմբերի 10-ին` ժամը 14:00 ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա հանդիպում, գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանի հետ, ինչպես նաև «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան հիմնադրամի գործունեության` մասնավորապես 1933-1939թթ. Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի կառուցման վերաբերյալ ցուցանակի բացումը: