Բիբլիոբուսը Ֆրանսիայի Վանդե երկրամասից Հայաստան է տեղափոխվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օժանդակությամբ և շրջում է բոլոր մարզերում` փորձելով մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնել դեպի գիրքը:
Բիբլիոբուսը կահավորված և գրքերով ապահովված հատուկ ավտոմեքենա է, որը նախատեսված է ընթերցողների ոչ ստացիոնար սպասարկման համար:
Բիբլիոբուսի շնորհանդեսը տեղի է ունեցել արհեստների ու արվեստների քաղաք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում, ուր վաղ առավոտից կանգնած էր Հայաստանում առաջին շրջիկ գրադարանը: Ներկաները դիտում էին շրջիկ գրադարանում բացված ցուցահանդեսը,որտեղ ներկայացված էին Հայաստանի Ազգային գրադարանի հրատարակություններից, մատենագիտություններ, գեղագիտական գրականություն, ամսագրեր, երաժշտական, արվեստի, մանկական գրքեր, պարբերականներ, հմայիլներ, միկրոֆիլմեր… Ավելին>>