Դեկտեմբերի 17-ին ժամը 13:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա անվանի գրող, արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ- ցերեկույթ: Միջոցառմանը ներկա կլինեն անվանի գրողի անունը կրող թիվ 184 ավագ դպրոցի սաները, ընտանիքի անդամները, ինչպես նաև գրականագետներ: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի Սերո Խանզադյանի ստեղծագործությունների ցուցադրությունը:
                                                                 Հասցե` Տերյան 72