НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Թանգարանային ամառ՝ Գրատպության թանգարանում

июн 05, 2026 Новости

IMG-0387-1-1

 

📚 ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՄԱՌ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Սովորել, բացահայտել, ստեղծագործել և խաղալ՝ գրքի ու հայ գրատպության հետաքրքիր աշխարհում։ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հրավիրում է երեխաներին և պատանիներին մասնակցելու ինտերակտիվ կրթական ծրագրերի՝ «ԳՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Ծրագրի շրջանակում մասնակիցները՝ 📖 Շրջայցի միջոցով կծանոթանան հայ գրատպության պատմությանը՝ հայերեն առաջին տպագիր գրքերին, հայ առաջին տպագրիչներին և տպագրության կենտրոններին, 🥽 VR (վիրտուալ իրականության ակնոց) տեխնոլոգիայի միջոցով կայցելեն աշխարհի հայտնի տպագրական կենտրոններ և նոր ձևաչափով կբացահայտեն տպագրության պատմությունը։

👧🧑 Տարիքային խումբ՝ 10-15 տարեկան ⏳ Տևողություն՝ 1-1.5 ժամ 📌 Գրանցվելու համար՝ https://forms.gle/PpaPaKbo9aejmrT1A 📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 62 35 13 ✨ Բացահայտե՛ք գրքի, տպագրության և հայ մշակույթի աշխարհը՝ հետաքրքիր, կրթական և ստեղծագործական միջավայրում։