НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Խորհուրդ են տալիս հրատարակիչները I Գրքային նորություններ newmag-ից

мар 12, 2026 Новости

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է հրատարակիչների հետ հանդիպումների «Խորհուրդ են տալիս հրատարակիչները» շարքը՝ նպատակ ունենալով ընթերցողներին և գրադարանավարներին ներկայացնել ժամանակակից հրատարակչական դաշտի նոր միտումները, լավագույն գրքային առաջարկները և ընթերցանության արդի ուղղությունները։ Այս անգամ հանդիպման հյուրն է Newmag հրատարակչությունը։ Newmag-ի գրքային նորությունները, առաջիկա ծրագրերը և ամենապահանջված հրատարակությունները կներկայացնի գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը։

Հանդիպումը հնարավորություն է՝ 🔹 ծանոթանալու հրատարակչության նոր գրքերին և հեղինակներին

🔹 տեղեկանալու ժամանակակից ընթերցողական պահանջներին համապատասխան գրականությանը

🔹 անմիջապես հարցեր ուղղելու հրատարակչության ներկայացուցչին և ստանալու մասնագիտական պատասխաններ

🔹 քննարկելու գրադարանների ֆոնդերի համալրման և հետագա համագործակցության հնարավորությունները Հանդիպումների շարքը նախատեսված է ինչպես Ազգային, այնպես էլ համայնքային, քաղաքային և մարզային գրադարանների աշխատակիցների, նաև ընթերցող լայն հանրության համար։

Օր՝ մարտի 5

Ժամ՝ 15։00

Վայր՝ Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկ, օղակաձև սրահ

Մուտքը՝ ազատ