НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Ֆիլմի դիտում | Ֆրանսուա Տրյուֆո «Կրակեք դաշնակահարի վրա»

май 13, 2024 Мероприятия

mayisi21
 

Սինե-ակումբը սիրո՛վ հրավիրում է տոնելու ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությանը։

Էդուարդ Սարոյանը, որին մարմնավորում է Շառլ Ազնավուրը, ժամանակին վիրտուոզ երաժիշտ էր, ով կնոջ ինքնասպանությունից հետո կոտրվում է՝ փոխելով կյանքն ու ինքնությունը և դառնալով գիշերային ակումբի դաշնակահար։ Օրերից մի օր, սակայն, ճակատագիրը հասնում է նրան, երբ չորս տարվա բացակայությունից հետո հանկարծ հայտնվում է նրա եղբայր Չիկոն, որը նախկին ավազակ է: Վերջինիս հետապնդում են երկու նախկին հանցակիցները, որոնք հարձակվում են Էդուարդի վրա։

Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

Մայիսի 21 – 19:00 – Մուտքն ազատ է։ Ազգային գրադարանի Մեծ Դահլիճ՝ Տերյան 72։ Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով։