Звоните
мар 12, 2026 Новости

«Ճանապարհորդություն դեպի լուսին» (1902, 15') Ռեժիսոր՝ Ժորժ Մելիես 10 մարտի – 19:00 – Մուտքն անվճար է Ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ Տերյան փ․ 72, Երևան Ցուցադրվում է ֆրանսերենով՝ հայ/անգլ ենթագրերով Լյումիեր եղբայրների արձակած կայծից հետո այլ անհատներ հետաքրքրվեցին նորաստեղծ տեսախցիկով՝ ջանալով ապացուցել, թե որքան լայն ու խորը կարող է տեսնել այս սարքը: Մարտի 10-ին՝ 19:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում ձեզ հետ միասին կուսումնասիրենք ֆրանսիական կինոյի առաջին քայլերը՝ 20-րդ դարի սկզբի մի քանի կարճամետրաժ ֆիլմերով՝ Ժորժ Մելիեսի կախարդական «Ճանապարհորդություն դեպի լուսին»-ից մինչև Ալիս Գի-Բլաշեի, Ֆերդինանդ Զեկայի և Ալֆրեդ Մաշանի զարմանալի գործերը:
2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։ Միևնույն թեմաները, գեղագիտությունն ու քաղաքականությունը՝ արտացոլված 20-21-րդ դարերի արվեստագետների աշխատանքներում, որոնք ակներև են դարձնում, թե ինչպես է կինոն իրականություններ ստեղծում և ազդում իրականության մեր ընկալման վրա։
Սինե-ակումբը, որն այս տարի 5 տարեկան է դառնում, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի/Ֆրանսիայի դեսպանության, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախագիծն է։
