Call us

ՀԱՆԴԻՊՈԻՄ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՀԵՏ|Հասմիկ Շալունց

Mar 26, 2026 News

IMG-0387-1-1

#Ֆրանկոֆոնիայի_երկամսյակի շրջանակում ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ Անրի Թրուայայի (Լևոն Թորոսյան) ծննդյան 115-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա հանդիպում թարգմանչուհի Հասմիկ Շալունցի հետ։ Այս հանդիպումը միավորում է գրականությունը, թարգմանական արվեստը և ֆրանսահայ մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով կենդանի երկխոսություն ընթերցողի և գրքի միջև։

Ֆրանսիական ակադեմիայի անդամ Թրուայան համարվում է ֆրանսիական արձակի ամենաընթերցվող հեղինակներից մեկը․ նրա ստեղծագործությունները գրավում են հոգեբանական խորությամբ, պատմական շնչով և մարդկային ճակատագրերի նուրբ բացահայտումներով։ Հանդիպման ընթացքում կանդրադառնանք Թրուայայի հայերեն թարգմանություններին, մասնավորապես՝ «Աննա Պրեդայ» վեպին, որը հայ ընթերցողների կողմից արժանացել է առանձնահատուկ սիրո և բազմիցս ընդգրկվել է նաև Ազգային գրադարանի ընթերցողների նախընտրելի գրքերի ամենամսյա տասնյակում։

«Աննա Պրեդայ»-ը հուզիչ, լարված ու խորապես մարդկային պատմություն է՝ սիրո, ներքին պայքարի և ընտրության մասին, որտեղ հերոսուհու հոգեբանական աշխարհը բացվում է շերտ առ շերտ՝ պահելով ընթերցողի հետաքրքրությունը մինչև վերջ։ Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկի նախասրահ Մուտքն ազատ է