Call us

Վերադարձ. բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթ և նոր գրքի ներկայացում

May 15, 2024 Events

ՎԵՐԱԴԱՐՁ

«Երկու դարերի սահմանագծում ամենակործանարարը խղճի՝ մարդու ամենակարևոր այդ հատկանիշի կորուստն է։ Կուզենայի դա դառնար պետական մտածողության ուղենիշը...»։ «Այն մարդը, որը քաղաքացի չէ, նրա գրածերկու հարյուր հազար բանաստեղծությունը ոչ մեկի պետք չէ»։ Վառլեն Ալեքսանյան

Սիրելի հետևորդներ, Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է մասնակցելու բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթին և նրա նոր՝ «Վերադարձ» ժողովածուի ներկայացմանը, որը տեղի կունենա 2024 թ. մայիսի 21-ին՝ 14։00-ին գրադարանի թամանյանական մեծ դահլիճում։ Հասցեն՝ Երևան, Տերյան 72 Մուտքն ազատ է