Call us

Ֆիլմի դիտում | Էրիկ Ռոմեր «Առյուծի նշանը»

Apr 30, 2024 Events

ԱՌՅՈՒԾԻ ՆՇԱՆԸ

Սիրելի կինոսերներ, մայիսի 7-ին՝ 19:00-ին Ազգային գրադարանի Սինե-ակումբը հրավիրում է ձեզ բացահայտելու համաշխարհային կինոն հեղափոխած ֆրանսիական «նոր ալիքի» վարպետներից մեկի՝ Էրիկ Ռոմերի դեբյուտային «Առյուծի նշանը» ֆիլմը (1961թ․, 103 րոպե)։ Ամերիկացի երաժիշտ Պիեռ Վեսերլինը Փարիզում ուրախ բոհեմական կյանք է վարում՝ այդպես էլ չգրելով իր սոնետը: Հուլիսյան մի օր մեծահարուստ մորաքրոջ մահվան լուրն առնելով՝ Նա կարծում է, թե իր բոլոր ֆինանսական խնդիրները կլուծվեն։ Սակայն պարզվում է, որ մորաքույրը նրան զրկել է ժառանգությունից, և անփող Պիեռը հայտնվում է Փարիզի փողոցներում։

Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։ Հասցեն՝ Տերյան 72, Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճ։ Մուտքն ազատ է։