10 ՕՐ ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ՀԵՏ / Շնորհանդես

Ապրիլի 26-ին, ժամը 15։00-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանի «10 օր Անրի Վերնոյի հետ» հուշագրության շնորհանդեսը։
Գիրքը տպագրվել է 2022 թվականի մարտին՝ «Հայաստան» հրատարակչությունում։
Ռոբերտ Մաթոսյանի այս գրքույկը հարգանքի տուրք է 20-րդ դարի մեծագույն կինոբեմադրիչներից մեկի՝ Անրի Վերնոյ_Աշոտ Մալաքյանի 100-ամյակին։
1980 թվականին Վերնոյի Հայաստան այցի ժամանակ Ռոբերտ Մաթոսյանը 10 անմոռանալի օրեր է անցկացրել նրա հետ, ինչի մասին սիրով կպատմի հուշագրության շնորհանդեսին։
———————————-
Մաթոսյան Ռոբերտ
Ծնվել է 1945թ.։ 1968 թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանը: ՀՀԳ (այժմ` Արմենպրես) գործակալության հատուկ թղթակից: «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ:
1969 -1991 թթ. հիմնադրել և խմբագրել է «Ֆիլմ» թերթը: 1991 — 1993 թթ. ստեղծել է «Գեղարվեստ» թերթը, ապա` ստեղծագործական միավորումը:
Հրապարակել է կինոյին նվիրված ավելի քան 20 հազար տեղեկատվական, ճանաչողական, քննադատական նյութեր և հոդվածներ:
Պարգևատրվել է «Մ. Ա. Շոլոխով 100» հուշամեդալով: 2008 թվականից առ այսօր խմբագրում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը
Ավելի քան հարյուր հոդվածի հեղինակ է:
—————————————
Հայաստանի ազգային գրադարան
Թամանյանական մասնաշենք
Փոքր դահլիճ
Մուտքը՝ ազատ

Вернутся »