ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ-100

Մարտի 9-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա գրականության ցուցադրություն՝ նվիրված լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն (1991-1995թթ.) Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյակին։

Հայ անվանի մատենագետի գրական ժառանգությունը կներկայացնի ՀԱԳ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի առաջին կարգի մատենագետ Գոհար Սարգսյանը։

Հասցեն՝ Տերյան 72
Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ
Մուտքը՝ ազատ

Вернутся »