Օтдел обслуживания

Ընթերցողների սպասարկումը իրականացվում է գրադարանի Սպասարկման բաժնի ընթերցասրահներում:

Բաժինն ունի 6 ենթաբաժին.

  1. Ընթերցողական կատալոգների և ընթերցողների գրանցման ենթաբաժին
  2. Գիտաշխատողների և մամուլի ընթերցասրահ
  3. Ընդհանուր ընթերցասրահ
  4. «Արև»ընթերցասրահ

5 . Ատենախոսությունների և սեղմագրերի ենթաբաժին

  1. Տացքակետի ենթաբաժին

Ընթերցողական կատալոգների ենթաբաժնում ընթերցողները գրականությունը ընտրում, փնտրում և պատվիրում են օգտվելով տպագիր այբբենական, կարգային գրացուցակներից, ինչպես նաև համահավաք էլեկտրոնային քարտարանից (ALEPH):

Ընթերցողները համահավաք էլեկտրոնային քարտարանից օգտվում են նաև Սպասարկման բաժնի ընթերցասրահներում, պատվերների պատասխանատուներն են ընթերցասրահի վարիչները: Պատվիրաթերթիկները ուղարկվում են ընթերցասրահից տացքակետ և ապա գրապահոց: Գրականությունը սպասարկվում է 1 ժամվա ընթացքում: Ընթերցողական կատալոգների ենթաբաժնում ընթերցողները լրացնում են «Հետադարձ կապ» թերթիկը, որտեղ նշվում է ընթերցողների տվյալները և գրքի տվյալները, որը կցանկանար ընթերցողը կարդալ: «Հետադարձ կապ» թերթիկների ցուցակը ներկայացվում է Համալրման բաժին, նշված գրականությունը ձեռք բերելու նպատակով:

Գրադարանում գործում է օնլայն պատվեր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընթերցողին տնից պատվիրել անհրաժեշտ գրականությունը: Անհրաժեշտ է ընթերցողական կատալոգների ենթաբաժնում զգուշացնել, որ ցանկանում են օգտվել օնլայն պատվերի ծառայությունից և աշխատակիցները մի քանի րոպեի ընթացքում տրամադրում են ընթերցողի անձնական էջի գաղտնագիրն ու գաղտնաբառը: Դա ընթերցողին հնարավորություն է ընձեռում մտնել անձնական էջ և կատարել օնլայն պատվեր օրվա ցանկացած պահին:

Գիտական ընթերցասրահը սպասարկում է հումանիտար, բնական, տեխնիկական գիտությունների բնագավառների գիտաշխատողներին և մասնագետներին:

Մամուլի ընթերցասրահը սպասարկում է թերթերը և ամսագրերը /պարբերական մամուլ/ընթերցողական բոլոր խմբերին:

Ընթացիկ մամուլից բացի, ընթերցասրահը պատվիրաթերթիկների միջոցով ընթերցողներին սպասարկում  է նաև գրադարանի գրապահոցում պահպանվող ամբողջ պարբերական մամուլի հարուստ արժեքավոր ֆոնդը:

Մամուլի ընթերցասրահից օգտվում են ընդհանուր ընթերցասրահի և գիտական ընթերցասրահի ընթերցողները: Ընթացիկ մամուլից օգտվում են առանց պատվիրելու, տեղում: Ազգային գրադարանի տնօրենի 15 փետրվարի 2016 թվականի N 14-Լ «Գրականության հանձնման և ընդունման մասին» հրամանի համաձայն սպասարկման բաժնի գիտական և մամուլի ընթերցասրահի ընթերցողների սպասարկման որակի բարելավման նպատակով՝ ստեղծվել է անկախության տարիներին տպագրված, մեծ պահանջարկ ունեցող մամուլի առձեռն հավաքածու:

Ընդհանուր ընթերցասրահը սպասարկում է բուհերի, վարժարանների, քոլեջների ուսանողներին, 16 տարին լրացած քաղաքացիներին: Ընդհանուր ընթերցասրահում ընթերցողներին պատվերների միջոցով սպասարկում  են գրքեր, թերթեր և ամսագրեր: Ընդհանուր ընթերցասրահում է գտնվում «Չինական անկյուն»-ը և ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանը, որտեղ ցուցադրված են գրքեր և ընթերցողները կարող են օգտվել համապատասխան գրականությունից: Ընթերցասրահում բացվեցին նաև Ուրուգվայական գրականության և Ֆրանսիական գրականության անկյունները:

Ընդհանուր ընթերցասրահում մասնագիտական գրականության բաց դարակային սպասարկում է կազմակերպվում:

Գրադարակներում առանձնացված է.

Պարտադիր ընթերցանություն

Օտարագիր

Արգելված գրքեր

Նոբելյան մրցանակակիրներ

XXI  դար

XXI դարի քրեավեպ

100 Великих

Малое собрание сочинений

Ուսանողի գրադարան/նոր բացված գրադարակ/

Հայ դասականներ

Ռուս դասականներ

Գրական հուշարձաններ  /համալրվել է նոր գրքերով/

Ցեղասպանություն–պատմություն խորագրերով մասնագիտական գրականությունը, որը համալրվում է Համալրման բաժնից ստացվող նոր գրքերով:

«Արև» ընթերցասրահի գործառույթն է՝ կույր և տեսողական խնդիրներ ունեցողների սպասարկումը: «Արև» ընթերցասրահը բացվել է 2008թ.-ի հոկտեմբերի 7-ին VIVA CELL MTS-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հովանավորությամբ: «Արև»-ի համակարգը մշակված է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից: Համակարգը նախատեսված է տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար և նպատակ ունի ապահովելու հայերեն լեզվով նրանց հաղորդակցումը համակարգչի հետ: «Արև» ծրագիրը իր մեջ ունի գրաֆիկական և երաժշտական գրադարաններ, ինչպես նաև «Շախմատային խաղընկեր» բաժին: «Արև» ընթերցասրահում ընթերցողներին սպասարկվում է նաև բրայլյան գրականություն:

Ատենախոսությունների և սեղմագրերի ենթաբաժինը սպասարկում է 1993թ.-ից ՀՀում պաշտպանված ատենախոսությունները և դրանց սեղմագրերը: Ատենախոսությունների և սեղմագրերի ենթաբաժնում կարող են անվճար օգտվել Ռուսաստանի պետական գրադարանի ատենախոսությունների և սեղմագրերի էլեկտրոնային շտեմարանից: Ընթերցողները կարող են օգտվել նաև «Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց»-ում մուտքագրված ատենախոսություններից և սեղմագրերից: Ընթերցողների պատվերների հիմնական մասը բավարարվում է գրադարանի Գլխավոր գրապահոցի ֆոնդից` պատվերների միջոցով: Տարվա ընթացքում Գլխավոր գրապահոց մուտք է գործում շուրջ 100 հազար ընթերցողական պատվիրաթերթիկ:

Գրականության տացքը կազմում է 1500000 միավոր: Ընթերցողական միասնական քարտարանում ընթերցողների թիվը կազմում է 39696 ընթերցող: Տարվա ընթացքում ընթերցասրահներում սպասարկվում է մոտ 24180 ընթերցող: Ընթերցողների հաճախումը կազմում է 248222: Սպասարկման բաժնի ընթերցասրահներում կազմակերպվում են տարեկան 7 գրականության ցուցադրություն-միջոցառումներ: Բաժնի աշխատողները հանդես են գալիս գրադարանային գործի վերաբերյալ զեկույցներով: