Օтдел обработки и каталогизации иностранной литературы

Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժինը բաղկացած է երկու ենթաբաժիններից

 Ռուսալեզու գրականության ենթաբաժին

 

 Օտարալեզու գրականության ենթաբաժին

Այստեղ մշակվում, քարտագրվում /թղթային և էլեկտրոնային/ են ոչ միայն գրադարան մուտք գործած օտարալեզու տպագիր արտադրանքը (գրքեր, պարբերական հրատարակություններ, ոչ գրքային հրատարակություններ, փոստային բացիկներ, քարտեզներ, ատենախոսություններ, սեղմագրեր, օրացույցներ, նամականիշներ, էջանիշներ, նոտաներ, պատվոգրեր, հավաստագրեր և այլն), այլ նաև էլեկտրոնային կրիչները: Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժինը հիմնարար մասնակցություն ունի էլեկտրոնային տեղեկատու և լրիվ տեքստային շտեմարանների ձևավորման գործում մասնավորապես «Հայ մամուլ» շտեմարանի և «Հայաստանյան գրադարանների համահավաք գրացուցակի»:
«Հայ մամուլ» շտեմարանը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր վայրերում հրատարակված հայատառ հանդեսներն ու թերթերը:
Գրացուցակում ներառված են նաև օտարալեզու տպագիր և էլեկտրոնային, ինչպես նաև երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլը։ Պարբերականների մատենագիտական գրառումները կատարվել են Հայաստանի ազգային և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանների հավաքածուների հիմքի վրա: Նպատակն է. ամբողջ աշխարհում լույս տեսնող հայագիտական ուղղվածություն ունեցող հրատարակությունների հավաքագրումը, մշակումը, գրանցումը, թվայնացումը, ինչպես նաև ֆոնդերի համալրումը: Կայքում զետեղված են տպագիր արտադրանքը գրառած գրադարանների անվանման հապավումները, որտեղ տեսանելի են տվյալ գրադարանի ֆոնդերում պահպանվող միավորները աղյուսակների տեսքով: Իսկ «Կարդալ առցանց» հղման ներքո հասանելի են համարները՝ թվային ձևաչափով։ Հայաստանի ազգային և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարաններում բացակայող համարների պարագայում աղյուսակներում գրվում են այն
գրադարանների հապավված անվանումները, որոնք տրամադրել են թվային
պատճենները: Կայքը հասանելի է http://tert.nla.am/ ինտերնետային հասցեի միջոցով:
«Հայաստանյան գրադարանների համահավաք գրացուցակ» էլեկտրոնային
քարտարանում մուտքագրվում են Հայաստանում գործող գրադարանների ֆոնդերը:
Օտարալեզու գրականության և կատալոգների կազմակերպման բաժինը
մուտքագրում է Հայաստանի ազգային գրադարանում առկա օտարալեզու գրքերը,
պարբերական հրատարակություներըթերթ, ամսագիր և այլն, ատենախոսությունները, սեղմագրերը, էլեկտրոնային կրիչները CD, DVD և այլն, ինչպես նաև ոչ գրքային հրատարակությունները և այլնանկախ ուղղվածությունից: Կայքը հասանելի է http://armunicat.am:8991/ ինտերնետային հասցեի միջոցով: ՀՀ մշակույթի նախարարի 26.02.2014թ. N 47-Ա հրամանի համաձայն, Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնում ընթացիկ աշխատանքներից զատ իրականացվում են «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի ռուսալեզու գրադարանային ֆոնդերի հաշվառում. նպատակն է պարզել Հայաստանի ազգային գրադարանի ռուսալեզու ֆոնդերի ընդհանուր քանակը: Բաժնում իրականցվում են նաև խմբագրական աշխատանքներ: Վերականգնվում և քարտագրվում են վնասված կամ բացակա քարտերը: